Բաքուն ասում է՝ 2021-ից առաջ էլ ՀՀ-ն մեր տարածքներն է օկուպացրել, հարցնում ենք՝ որոնք են այդ սահմանները․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
Բոլորը

Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում՝ 2021-ից առաջ էլ ՀՀ-ն մեր տարածքներն է օկուպացրել և պետք է դուրս գա այդ տարածքներից։
Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը հյուսիս–արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է` Ադրբեջանը նկատի ունի, որ այդտեղ սահման կա։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք` շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ–որ տարածքներից Հայաստանը պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, որտե՞ղ պետք է գնա։ Դա կարող է հետաքրքիր լինել, որովհետև հենց այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը թվարկեց այն գյուղերը, որոնք 1991 թվականից օկուպացված են Ադրբեջանի կողմից․ «Տավուշի մարզի Բերքաբեր, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը օկուպացված է, օկուպացված են Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողերը։

«Մենք ասում ենք՝ ցույց տվեք սահմանի գիծը և դրա հետ կապված իրավական հիմնավորումը։ Այդ դեպքում ՀՀ–ն պատրաստ է իրադրությունը զարգացնել ամբողջ սահմանի երկայնքով այնպես, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն»,- նշեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ խոսքը 29 800 կմ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ոչ թե տարածքներ զիջելու մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում։