Լծակ՝ ՀՀ իշխանության ձեռքին. Ֆրանսիայի Սենատի բանաձևի հնարավոր ազդեցությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Հայաստանից և Արցախից միաձայն ողջունում են Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, որով այդ երկիրն աջակցություն է հայտնում Հայաստանին և առաջարկում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Գրեթե միաձայն ընդունված այս բանաձևը շրջադարձային նշանակություն ունի՝ հայտարարում է ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը:

Բանաձևով Սենատը պահանջում է հեռացնել Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նաև կոչ է անում Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:

Օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանն առաջարկում է, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում:

Սենատը նաև վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ այնտեղ հիմնել հումանիտար գրասենյակ:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բանաձևը կարևորում է երկու տեսանկյունից: Նախ, ըստ նրա, կարևոր է այն, որ Ֆրանսիայի Սենատը հիշեցրեց Արցախի խնդրի մասին: Թեև ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթի է և պարտադիր չէ կատարման համար, այդուհանդերձ, ըստ Արթուր Խաչատրյանի, այն լուրջ լծակ է ՀՀ իշխանության համար:

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը ողջունում են նաև Ստեփանակերտից: Արցախի ԱԳ նախարարությունը բանաձևի ընդունումը կարևոր քայլ է համարում և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյունից։ Այդուհանդերձ, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորում է գործնական քայլերի իրականացումը:

Հատկանշական է, որ Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ մեկ այլ բանաձև Ֆրանսիայի Սենատն ընդունել էր դեռևս 2020 թվականին նոյեմբերին: Այն ժամանակ ևս Սենատը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար, սակայն որևէ քայլ ֆրանսիական կառավարությունը չարեց:

Սենատում այս քննարկմանը նախորդել էր Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Հնարավո՞ր է այս բանաձևի պատճառով Ադրբեջանը հրաժարվի Ֆրանսիայի միջնորդական առաքելությունից․ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը վստահ է՝ ցանկացած դեպքում Ֆրանսիան շարունակելու է իր քաղաքականությունը:

Երեկ ընդունված բանաձևին արդեն արձագանքել է Ադրբեջանը: Ըստ այդ երկրի ԱԳՆ-ի՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը հերթական անգամ «ի ցույց է դնում Փարիզի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը մտադրություն է հայտնում նպաստելու հայ-ադրբեջանական կարգավորմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան