Չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
Բոլորը

Միջազգային հանրությունը պաշտպանում է Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման դիրքորոշմանը և Հայաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ-ն այս դիրքորոշումը ևս կպաշտպանի։ Այս մասին այսօր Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թվում է, թե ՀԱՊԿ-ը պիտի պաշտպաներ հստակ այս դիրքորոշումը ու մենք մյուս գործընկերների հետ պիտի աշխատեինք, բայց մենք հակառակ վիճակն ունենք ու հույս ունեմ, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրենք»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը չի ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել․ «Ո՛չ, մենք ասում ենք` ո՞րն է ՀԱՊԿ-ի ընկալումն այս իրավիճակին ու ի՞նչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ն արձանագրում, սա մեզ համար չափազանց կարևոր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։