Ֆրանսիան պատժամիջոցներ կմտցնի Ադրբեջանի դեմ՝ ՀՀ-ից զորքը չհանելու դեպքում՝ վստահ եմ․ ԱՄՆ-ն է Փարիզի թիկունքին․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Ֆրանսիաի Սենատը բանաձև ընդունեց, որով կոչ է անում նախագահ Էմանուել Մակրոնին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել, և Բաքվի առաջ պահանջ է դրվում հանել զորքերը ՀՀ-ի տարածքից, ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս բանաձևը խորհրդատվական է և չի պարտադրում Ֆրանսիայի կառավարությանը կատարել այն։

Factor TV-ին տված հարցազրույցի ընթացքում դիվանագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանին հարց ուղղեցինք՝ Էմանուել Մակրոնը կլսի՞ Սենատին, և արդյո՞ք Ֆրանսիայի շահերից է բխում պատժամիջոցների կիրառումն Ադրբեջանի դեմ։ Արձանագրենք՝ Սենատի բոլոր ուժերն են կողմ քվեարկել՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական։

Արա Պապյանն ասում է, որ Ֆրանսիան, լինելով ժողովրդավարական երկիր, չի կարող անտեսել իր ժողովրդի ձայնը, այս դեպքում՝ Սենատի միահամուռ կերպով կայացրած որոշումը․ «Կառավարությունն է որոշելու՝ երբ և ինչպիսի պատժամիջոցներ կսահմանի։ Վստահ եմ, որ դա կլինի և կտեսնենք հարաճուն պատժամիջոցներ։ Բնականաբար, Ադրբեջանի վրա այս բանաձևը չի ազդելու և այն խորանալու է։ Այստեղ քաղաքական դիրքորոշումն է կարևոր, և ճնշող մեծամասնությամբ, գրեթե միաբանությամբ կայացվեց որոշում, ինչը ամենակարևորն է։ Մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում Ֆրանսիային է վերապահված Արևմուտքի քաղաքականության իրականացումը»։

Ըստ ԱԺԲ խորհրդի անդամի՝ Ֆրանսիան կարևոր երկիր է՝ լինելով միջուկային տերություն, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, ինչն ավելի է մեծ արժեք տալիս Սենատի այս որոշմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան