ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ չեն հարվածել Կիևի բնակելի շենքերին և չեն կրակել Լեհաստանի սահմանից ավելի քան 35 կմ հեռավորության վրա

Լուրեր

27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է նոյեմբերի 15-ին Ուկրաինայի զանգվածային գնդակոծությունը։ Այս մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է Currenttime-ը։

Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են «Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգի վրա»՝ «բարձրլեռնային զենքի» օգնությամբ։ Կոնաշենկովը պնդում է, որ բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները։

«Բարձր ճշգրտությամբ հարվածներ են հասցվել թիրախներին միայն Ուկրաինայի տարածքում և ուկրաինա-լեհական սահմանից ոչ ավելի, քան 35 կմ հեռավորության վրա»,- ասել է նա։

Միաժամանակ, ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հերքել է, որ նոյեմբերի 15-ին ռուս զինվորականները հրթիռային հարվածներ են հասցրել Կիևին։ ՌԴ ռազմական գերատեսչությունից հայտնել են, թե բնակելի շենքերի խոցումը «ուկրաինական զորքերի կողմից արձակված զենիթային հրթիռների անկման և ինքնաոչնչացման հետևանք է»։

Բացի այդ, Կոնաշենկովն ասել է, որ ռուս մասնագետներն ուսումնասիրել են լուսանկարները Լեհաստանում հրթիռի կործանման վայրից և պարզել, որ դա Ուկրաինային պատկանող С-300-ն է։

«Նոյեմբերի 15-ի երեկոյան Լեհաստանում հրապարակված Պրժևոդուվ բնակավայրում հայտնաբերված բեկորների լուսանկարները ռազմարդյունաբերական համալիրի ռուս փորձագետների կողմից միանշանակ նույնականացվել են որպես С-300 հակաօդային պաշտպանության կառավարվող հրթիռի տարրեր, որոնք պատկանում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կոնաշենկովը։

Տաթև Ֆռանգյան