«Կառավարությունն ինչքան ուզում ա, թող հիասթափվի, իր գործն ա»․ Գուրգեն Արսենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր ԱԺ նիստում 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ բյուջեից միշտ բոլորը դժգոհ են. «Ամեն տարվա բյուջեին անուններ են դնում՝ զգուշավոր բյուջե, զարգացման բյուջե, հավակնոտ բյուջե: Այս բյուջեն կարելի է ասել իրոք հավակնոտ բյուջե է»:

ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն արձագանքեց՝ նշելով, որ բյուջեն ներկայացնելը չպետք է գնահատեն՝ որպես հաջողություն, դա առօրյա կյանքն է։
«Ավելի լավ է, որ սա լինի հիասթափված կառավարության բյուջե, քան հիասթափված հասարակության բյուջե։ Կառավարությունն ինչքան ուզում ա, թող հիասթափվի, իր գործն ա։

Կառավարություններ կան երկիր մոլորակի վրա, որ մեզանից շատ ավելի արդյունավետ են աշխատում, բայց չեն ներկայացնում հասարակությանը իրենց բյուջեն՝ որպես մեծագույն նվաճում, որովհետև մեր մոլորություններից մեկն այն է, որ մեզ թվում է՝ մենք ենք երկիրը պահում: Ո՛չ, երկիրն է մեզ պահում, ժողովուրդն է մեզ պահում, աշխատողներն են մեզ պահում»:

«Այս բյուջեի կարևոր թիրախներից մեկը, որը կուզենայի տեսնել ու որը չկա՝ մեր ժողովրդագրության վիճակն է: Մենք ծերացող հասարակություն ունենք ու որևէ ակտիվ գործունեություն չենք ծավալում երկրում, որ խթանենք մանկածնությունը: Բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ ենք կառուցում և մոռանում ենք, որ դպրոցները, մանկապարտեզները երեխեք պետք է լինեն, որ հաճախեն: ԿԳՄՍ նախարարը նստած է ու գիտի քանի դպրոցական կա այսօր Հայաստանում ու քանիսը պետք է լինեին: Չկան այսօր Հայաստանում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մարդ ծնվի, որովհետև եթե Հայաստանում մարդ չեղավ ու ծնելիությունը չավելացավ, որոշ ժամանակ հետո սա դառնալու է պատմություն»,- նշեց Արսենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։