Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել Է 2024թ․ նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում, փոխանցում է CNN-ը։

«Ամերիկան կրկին մեծ դարձնելու համար ես այսօր առաջադրում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում աջակիցների հետ հավաքի ժամանակ:

Թրամփի ներկայացուցիչներն արդեն փաստաթղթեր են ներկայացրել Դաշնային ընտրական հանձնաժողով՝ ընտրություններին մասնակցելու համար։

Մեկ շաբաթ առաջ նախկին նախագահը նշել էր «մեծ հայտարարություն» անելու մասին։ Մինչ այս, Reuters-ը և The Washington Post-ը հայտնել էին, որ նա ակնկալում է առաջիկայում հայտարարել նախընտրական արշավի մեկնարկի մասին։

«Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունն ու աղոթքը: Դա արտակարգ, բայց վտանգավոր արկած կլինի», – հավելել է նա:

Ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ԱՄՆ նախկին նախագահն անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ անվտանգությանը, էներգետիկ անկախությանը և հանցավորության դեմ պայքարին: Նշենք, որ Թրամփն առաջինն է, որը պաշտոնապես հայտ է ներկայացնում 2024 թվականի ընտրություններին առաջադրվելու համար:

Տաթև Ֆռանգյան