Իրանի հետ լարվածության ֆոնին ԱԹՍ-ից խոցվել է իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող նավթատար լցանավը

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Իսրայելցի միլիարդատիրոջ հետ կապված նավթատար նավը Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել ռումբեր կրող անօդաչու թռչող սարքի կողմից Իրանի հետ լարվածության ֆոնին։ Այս մասին Associated Press-ին հայտնել է սեփական աղբյուրը։ Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը Օմանի ափերի մոտ, ասել է Մերձավոր Արևելքի պաշտպանության ոլորտում աշխատող պաշտոնյան: Պաշտոնյան խոսել է անանունության պայմանով, քանի որ նրանք իրավունք չունեն հրապարակայնորեն քննարկելու հարձակումը, գրում է The Washington Post-ը:

Տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրի գործակալությունը AP-ին հայտնել է, որ տեղյակ է միջադեպի մասին։

«Մենք տեղեկացված ենք միջադեպի մասին, այս պահին այն հետաքննվում է»,- ասել է աղբյուրը։

Պաշտոնյան պարզաբանել է, որ հարձակման ենթարկված նավը հանդիսանում է Լիբերիայի դրոշի ներքո գտնվող Pacific Zircon նավթատարը: Այն շահագործում է Սինգապուրում գտնվող Eastern Pacific Shipping-ը, որն իսրայելցի միլիարդատեր Իդան Օֆերին պատկանող ընկերություն է:

Eastern Pacific Shipping-ի հայտարարության մեջ ասվում է, որ նավթատար նավը խոցվել է արկով՝ Օմանի ափից մոտ 150 մղոն (240 կիլոմետր) հեռավորության վրա:

«Մենք կապի մեջ ենք նավի հետ։ Տուժածների կամ ջրի աղտոտվածության մասին տեղեկություններ չկան: Անձնակազմի բոլոր անդամներն ապահով են։ Նավի կմախքը փոքր-ինչ վնասվել է, բայց բեռի արտահոսք կամ ջրի ներթափանցում չկա»,- ասել են ընկերությունից:

Տաթև Ֆռանգյան