Աբդոլլահիանը Բայրամովին դժգոհություն է հայտնել Բաքվից հնչող հայտարարությունների կապակցությամբ

Լուրեր

27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների գերլարվածության ֆոնին հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարարը դժգոհել է Բայրամովին վերջին օրերին արված հայտարարությունների կապակցությամբ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցեր։

Հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահիանը, դժգոհություն հայտնելով վերջին օրերին հնչած որոշ հայտարարությունների կապակցությամբ, կարևոր և հիմնական սկզբունք է համարել երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և նրանց ներքին գործերին չմիջամտելը։ Նա նշել է, որ պաշտոնական ու դիվանագիտական ուղիներն են լավագույն միջոցը՝ լուծելու տարաձայնությունները։ Ըստ նրա՝ ադրբեջանական լրատվամիջոցներում նման խնդիրների բարձրաձայնումը ոչ միայն չի օգնում խնդրի լուծմանը, այլև հիմք է տալիս թշնամիների չարաշահումների համար։

Աբդոլլահիանն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է համարել հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը, և ընդգծել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։ Նա Բայրամովին հրավիրել է մասնակցելու Իրանի նորարարական հանդիպմանը, որը հայտնի է որպես 3+3 հարթակ՝ դիվանագիտության միջոցով լուծելու տարածաշրջանային խնդիրները։

Բայրամովն էլ, ըստ իրանական կողմի, անդրադառնալով Աստանայում երկու երկրների նախագահների վերջին հանդիպմանը, դրական է գնահատել Թեհրանի և Բաքվի պաշտոնյաների բանակցություններն ու շփումները և պատրաստակամություն հայտնել լուծել թյուրիմացությունները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակը։

«Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է երկխոսության և փոխըմբռնման միջոցով լուծել երկու երկրների հարաբերություններում ստեղծված վերջին իրավիճակը, հանրային հռետորաբանության և այլ էական խնդիրները։ Տվյալ համատեքստում նշվել է, որ ԱԳՆ-ների մամուլի քարտուղարների միջև կապերի հաստատումը կարող է օգտակար լինել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ երկու երկրների հարաբերությունների վատթարացման ֆոնին Բաքուն շարունակում է ճնշումներ գործադրել իրանամետ կրոնական գործիչների նկատմամբ։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ, իբր, երկրում բացահայտել են Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված լրտեսական ցանց և անօրինական զինված խմբավորում։

Էմմա Չոբանյան