«Տուրուդմփոց չի լինի». ընդդիմության վերադարձն ու ՔՊ-ի խոստումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները կես տարվա բոյկոտից հետո այսօր վերադարձան խորհրդարան՝ այդպես էլ չիրագործելով փողոցային պայքարի հռչակված թիվ մեկ նպատակը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Թե Փաշինյանի, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները որքանո՞վ միմյանց ներկայությանը կհանդուրժեն և ԱԺ-ում միասին կաշխատեն, դեռևս անհայտ է։ Փողոցային պայքարից խորհրդարան վերադարձած Աղվան Վարդանյանն ասում է՝ այնտեղ ժամանակավոր դադար են վերցրել։ Ենթադրելի է, որ ընդդիմությունը ձմռան ամիսներին ԱԺ-ի հարմարավետ աշխատասենյակներում կանցկացնի։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարան վերադարձած ընդդիմության համար այնքան էլ լավ ապագա չի կանխատեսում, ենթադրում է՝ կպառակտվեն։

Փաշինյանի հրաժարականի պահանջը մնացել է ընդդիմության օրակարգում՝ հայտարարում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա պնդմամբ՝ խորհրդարան են վերադարձել ժողովրդի պահանջով։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են՝ թեև չեն կարողացել հասնել Փաշինյանի հրաժարականին, բայց բողոքի ցույցերն ազդեցություն են ունեցել՝ կանխելով Հայաստանի համար ոչ նպաստավոր բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրումը։ Փաշինյանի հետ ազգակցական կապեր ունեցող պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ընդդիմության վեցամսյա գործողություններում որևէ ձեռքբերում չի նկատում։

Իշխանությունների դեմ ձմռան ամիսներին խորհրդարանական գործիքակազմով պայքարելու մասին հայտարարած ընդդիմության ներկայացուցիչները նշում են՝ չեն մասնակցելու որևէ նիստի։

8-րդ գումարման խորհրդարանի ձևավորումից ի վեր իշխանությունն ու ընդդիմությունը որևէ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, մինչ խորհրդարանից հեռանալն էլ նրանց միջև առողջ բանավեճ չէր ծավալվում։

Շուրջ յոթ ամիս անց իշխանության և ընդդիմության հանդիպումը, գոնե ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկի առաջին օրը, խաղաղ էր․ միմյանց վրա շշեր չնետվեցին կամ ձեռնամարտ չծավալվեց, ինչի ականատեսը եղել ենք նախքան ընդդիմության խորհրդարանական բոյկոտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան