Ռևանշն է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի խնդիրը, ոչ՝ Արցախը․ ինչո՞վ էիք զբաղված այս ամիսներին․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Յոթ ամսվա բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները վերադարձան խորհրդարան։ Ապրիլ-մայիսին ՀԱԿ-ը չմիացավ փողոցային գործողություններին, Factor TV տաղավարում ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանն ասում էր, որ հասկանալի չէ, թե ինչ է առաջարկում ԱԺ-ի ընդդիմությունը նույն ԼՂ-ի հարցով, ինչո՞վ են տարբերվում իշխանության և նրա տեսակետները։

Ընդդիմադիր քաղաքական ուժի անդամը նշում է՝ որպեսզի ինքը հասկանար, թե ի՞նչ տեղի ունեցավ բոյկոտի այս յոթ ամիսների ընթացքում, պետք է ինքը նախ կարողանար հասկանալ, թե ինչ էր տեղի ունենում ամիսներ առաջ՝ ինչ գործողությունների էին գնում այդ ուժերը․

«Ինքս միշտ հակված եմ եղել այն մտքին, որ նվաստացուցիչ պարտություն բերած իշխանությունը իրավունք չունի շարունակել պաշտոնավարել։ Երկու բան էի ասում, որ պարտված իշխանությունը պիտի հեռանա և պնդում էի, որ Արցախի հարցով գլխավոր բանակցողը պիտի փոխվի։ Թեև ունեմ այդ տեսլականը, թե ինչպիսի պայմաններում և ով կարող է փոխարինել գլխավոր բանակցողին, բայց երբեք չեմ ասել՝ ում եմ տեսնում այդ գործում։ ԱԺ-ի ընդդիմության դեպքում խնդիրը ոչ Հայաստանն է եղել, ոչ էլ Արցախը՝ այստեղ խոսքը գնում էր զուտ ռևանշի մասին։ Իրենց ասածն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, իրենք գան իշխանության։ Պատմական այս իրավիճակում՝ ինչքան որ Նիկոլ Փաշինյանի մնալն է կործանարար, գուցե այդքան էլ կործանարար կլիներ այս ուժերի՝ ռևանշի նպատակով իշխանության գալը»,- նշեց Հայ ազգային կոնգրեսի անդամը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան