Ինչ են քննարկել ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Բերնսն ու ՌԴ ԱՀԾ ղեկավար Նարիշկինն Անկարայում հանդիպմանը

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլիամ Բերնսը նախօրեին Անկարայում հանդիպել է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզության ղեկավարները դեմ առ դեմ հանդիպել են՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Մոսկվայի միջուկային սպառնալիքների վտանգը, ինչպես նաև ամերիկացի բանտարկյալների ճակատագիրը, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, անարդարացիորեն պահվում են Ռուսաստանի կողմից:

Կրեմլում հայտնել են, որ բանակցությունները նախաձեռնել է ամերիկյան կողմը։ Սպիտակ տունն էլ հայտնել է, որ Բերնսը, որը ՌԴ-ում 2005-2008 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը և խոսում է ռուսերեն, պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններ չի վարել։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ նրա ուղերձը Նարիշկինին վերաբերել է ՌԴ-ի կողմից միջուկային զենքի օգտագործման հետևանքներին ու «ռազմավարական անկայունության սրման» վտանգին։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ը բազմիցս Մոսկվային զգուշացրել է զերծ մնալ Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի կիրառումից՝ Կրեմլի հստակ ակնարկներից հետո, որ Ռուսաստանը կարող է գնալ նման քայլի:

Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքը ցանկանում է ոչնչացնել Ռուսաստանը ՝ ընդգծելով, որ կօգտագործի  բոլոր առկա միջոցները իր տարածքների պաշտպանության համար։ Սա դիտարկվեց որպես քողարկված միջուկային սպառնալիք, և ԱՄՆ-ը հայտարարեց, որ դրան լուրջ են վերաբերվում։

Բերնսի և Նարիշկինի հանդիպման փաստը հաստատվել է նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կողմից։

Սպիտակ տան հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բերնսը հակամարտության կարգավորման շուրջ որևէ բանակցություն չի վարել, և Վաշինգտոնը հաստատակամորեն հավատարիմ է մնալու «Ուկրաինայի մասին ոչինչ՝ առանց Ուկրաինայի» հիմնարար սկզբունքին:

Անկարայում տեղի ունեցած հանդիպման ստույգ բովանդակությունը հայտնի չէ։ ԿՀՎ ներկայացուցիչն ասել է, որ երբեք չեն քննարկում նման առաքելությունները։ Հանդիպումը, սակայն, տեղի է ունեցել պատասխանատու պահի՝ Խերսոնից Մոսկվայի հեռանալուց հետո։

Չնայած Նարիշկինը Մոսկվայում չունի նույն կշիռը, ինչ Բերնսը Վաշինգտոնում, ԱՄՆ-ում հուսով են, որ անձնական հանդիպումը ԿՀՎ տնօրենին որոշակի պատկերացում կտա այն մասին, թե ինչ են մտածում Մոսկվայում։

Էմմա Չոբանյան