«Պապիկյանի թիկնազորն ու սահմանին կանգնած անպաշտպան զինվորը»․ իրավապաշտպանը քննադատում է ՊՆ նախագիծը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանում շուտով անցում կկատարեն պրոֆեսիոնալ բանակի․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց մեկ ամիս առաջ Կառավարությունում հավանության արժանացած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

Ըստ ռազմական գերատեսչության ղեկավարի՝ 18-ամյա զինծառայողը 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո կարող է 5 տարով անցնել պայմանագրային զինծառայության։ Նախարարությունը ծրագրի հիմքում սոցիալական երաշխիքներ է դրել՝ զինծառայողների համար այն գրավիչ դարձնելու համար։

Հնգամյա ժամկետի ավարտից հետո զինծառայողը կարող է երկարացնել պայմանագիրը կամ դուրս գալ Զինված ուժերից։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մեկնարկով դադարում է «Ես եմ» ծրագիրը, քանի որ, ըստ Սուրեն Պապիկյանի, դիմորդներ չկան։ ՔՊ-ական նախարարից ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երաշխիքներ է պահանջում այն մասին, որ նոր ծրագիրն ունենալու է մեծ թվով դիմորդներ։

Նախարարը որևէ վերլուծություն կամ փաստական նոր տվյալ չներկայացրեց, կրկնեց միայն աշխատավարձի չափի մասին տեղեկությունները։ Պապիկյանը, այնուհանդերձ, հույս ունի, որ պայմանագրայինների մեծ մասը շարունակելու է ծառայությունը հինգ տարին լրանալուց հետո։ Նախարարը Ռուսաստան «խոպան» գնացողներին առաջարկում է պայմանագրային զինծառայող դառնալ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ գերությունից վերադարձած զինծառայողներին հոգեբանական և ֆիզիկական խնդիրներով նորից զորակոչելուց խոսող Պապիկյանը բարեփոխումների հիմքում առաջնային պետք է դնի այն, որ զինվորը նախևառաջ մարդ է։ Զինվորների խնդիրներով զբաղվող իրավապաշտպանն ահազանգում է սահմանային դիրքերի կահավորված չլինելու, զինվորին թշնամու ԱԹՍ-ների դեմ ավտոմատներով թողնելու և բարոյահոգեբանական լարված իրավիճակի մասին։ Ըստ Ալեքսանյանի՝ աշխատավարձի բարձրացումն այս պայմաններում ցանկալի արդյունք չի տա։

Իշխող ուժում համամիտ են՝ խնդիրները շատ են, բայց բարեփոխումները, ըստ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի, պետք է փուլային լինեն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ընդգրկված Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագիծն անհրաժեշտություն է, բայց թերի է։

ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը հատուկ ընդգծում է՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ցանկանում են պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը իջեցնել, չնայած քաղաքական ղեկավարության՝ նախկինում արված այն պնդումներին, որ 18 տարեկանների փոխարեն առաջնագծում պայմանագրայիններն են հերթապահություն իրականացնելու։

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ԱԺ գլխադասային հանձնաժողովում հավանության արժանացավ․ այն առաջիկայում կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ։ Իշխանությունները Զինված ուժերում բարեփոխումներ խոստանում էին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Այդ հայտարարությունից երկու տարի անց «Պաշտպան հայրենյաց»-ը Կառավարության կողմից հանրությանը ներկայացված փոփոխությունների դեռևս միակ փաստաթուղթն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան