Ե՞ս եմ վառել տունս, ամեն ինչ ենք կորցրել. Սոթքում ամենաշատը տուժած ընտանիքն օգնություն է խնդրում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.02.2026 | 18:48
Ռուսական կողմի հետ քննարկվել են «Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման» և «Երասխ–Նախիջևանի սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերը
27.02.2026 | 18:27
Մայր Աթոռը` Սահակ Բ-ի առաջարկով` Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ անելու տեղեկության մասին
27.02.2026 | 18:18
Օջալանը նոր ուղերձ է հղել՝ նշելով, որ խաղաղության գործընթացում անհրաժեշտ են օրենքներ
27.02.2026 | 18:09
Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի Ռուսաստանի Գրան պրիին
27.02.2026 | 18:02
Արթուր Վանեցյանը չի մասնակցի ընտրություններին // ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեղային հրադադարի․ ԼՈՒՐԵՐ
27.02.2026 | 17:52
Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ ծխախոտ
27.02.2026 | 17:40
Ադրբեջանում երկրաշարժեր են գրանցվել
27.02.2026 | 17:32
Հիլարի Քլինթոնը Կոնգրեսին ցուցմունք է տվել և կոչ արել Թրամփին երդմամբ վկայություն տալ Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ
27.02.2026 | 17:20
Կոնֆերենցիաների լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը հայտնի են
27.02.2026 | 17:00
Համլետ Մանուկյանը հավակնում է ճանաչվել տարվա լավագույն մարմնամարզիկ
27.02.2026 | 16:48
Ուկրաինան և ՌԴ-ն  համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղական հրադադարի շուրջ
27.02.2026 | 16:34
Եվրոպա լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը հայտնի են
27.02.2026 | 16:30
Կեղծ օգտահաշվով լուր է տարածվում, թե, իբր, ՔՊ-ի անդամների 70%-ը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել
27.02.2026 | 16:19
Արսեն Թորոսյանն ու Ռաֆայել Բենիտեզը քննարկել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները
27.02.2026 | 16:06
Հենրիխ Մխիթարյանը՝ կարիերան ավարտելու ժամկետների ու մարզիչ դառնալու հավանականության մասին
Բոլորը

Սոթքում ադրբեջանական հրետակոծության հետևանքով շուրջ 150 տուն է վնասվել, դրանցից 8-ը հիմնովին փլուզվել է։ Ադրբեջանական հարձակումից ամենամեծ վնասը Սլավիկ Գրիգորյանի ընտանիքն է կրել․ ոչ միայն տունն է փլուզվել, այլև հրդեհի հետևանքով այրվել են իրերը։ Հիմա բնակվում են վարձով՝ իրենց ավերված տնից ոչ հեռու։

«Հսկա շենք եմ թողել, այնպես չէ, որ ես եմ վառել տունս ու այսօր էլ մեղավորը ես եմ։ Չեմ ասում, որ պետությունն է մեղավոր, բայց գոնե պետությունը մի բանով աջակցեր, ասեր՝ այս մարդիկ տեղափոխվել են, բա ինչո՞վ են ապրում»,- ասում է տունը կորցրած Սուսաննա Մանվելյանը։

Շատ դժվար է՝ հոգոց է հանում տիկին Սուսաննան ու հավելում՝ չգիտեն, թե մինչև երբ են ծանոթ-բարեկամներից կենցաղային իրեր խնդրելու, այն դեպքում, երբ իր գույքը՝ վարկով ձեռք բերված, մոխիր է դարձել։ Ասում է՝ պետությունն օգնել է, սնունդ է տվել, բայց Սլավիկ Գրիգորյանի ընտանիքը տնից ոչինչ դուրս բերել չի կարողացել։

«Միայն խոստանում են, որ կօգնեն»,- նշում է տիկին Սուսաննան։

Կտանք, կվերանորոգենք, բայց թե ե՞րբ՝ կինը չունի այս հարցերի պատասխանը։

Վարդենիսի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանը վստահեցնում է՝ կնորոգեն, որևէ մեկին առանց տուն չեն թողնի․ բայց «ե՞րբ» հարցի պատասխանն ինքն էլ չունի։

«Հենց այդ տան հետ կապված արդեն որոշում կա, բայց մանրամասների մասին կիմանաք, երբ արդեն սկսեն շինարարություն իրականացնել»,- ասում է Մկրտչյանը։

Այս փուլում առաջնահերթությամբ վերանորոգում են մասնակի վնասված տները, բացի Կառավարությունից՝ օգնում են նաև բարերարները։ Ամբողջությամբ փլուզված տների վերականգնման աշխատանքները դեռ չեն սկսվել։

Շուրջ 1000 բնակիչ ունեցող Սոթքը հարձակումից հետո դատարկվել էր, վերջին տեղեկություններով՝ բնակչության 80 տոկոսն է վերադարձել։ Թեև ոչ գյուղի ուղղությամբ, բայց կրակոցների ձայներ հիմա էլ լսվում են։

«Քամու ձայնից էլ վախենում ենք, որովհետև մենք այդ սարսափը տեսել ենք։ Մինչև հիմա հանգիստ ապրում էինք, գիտեինք, որ սարերի վրա կրակում են, բայց ոչ մեկը չէր պատկերացնում, որ գյուղի վրա կրակեն, բայց դա էլ տեսանք,- ասում է տիկին Սուսաննան։

Հակառակ այս ամենին՝ բնակիչները գյուղից հեռանալու մտադրություն չունեն․ ո՞ւր գնանք, մինչև ե՞րբ փախչենք՝ հարցնում են։

«Այստեղ իմ երեխաներն են ծնվել, այստեղ մենք ապրել ենք, 30 տարվա կյանք ունեմ այստեղ դրած, ո՞ւր գնանք, մինչև ե՞րբ փախչենք մեր երկրից, մինչև ո՞ւր»,- ասում է Սուսաննա Մանվելյանը։

Տիկին Սուսաննան վարձով տանն ապրում է ամուսնու և երեք որդիների հետ։ Մտադիր էին այս տարի երկվորյակ որդիներին ամուսնացնել, բայց հիմա հարցնում են՝ ինչպե՞ս, որտե՞ղ են ապրելու։  Գրիգորյաններն անվտանգության երաշխիք են ուզում, Կառավարությունից էլ իրենց կորցրած տունն են խնդրում։

Շունը՝ Բելկան, որ մինչ ավերակի վերածվելը հսկում էր տունը, հիմա էլ վարձած տան տարածքն է փորձում պաշտպանել օտարներից, իսկ Գրիգորյաններն ամեն հաչոցից սարսափում են, վերապրում սեպտեմբերի 13-ի կեսգիշերին կատարվածը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան