ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կընդունի

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտնել է, որ  այսօր Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, գրում է The National news-ը։

«Այսօր մենք կստանանք Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Պատժամիջոցներ են կիրառվելու ցուցարարների ճնշումների համար պատասխանատուների նկատմամբ։ Երեկ ես զրուցել եմ Իրանի արտգործնախարարի հետ։ Մենք քննարկել ենք, այսպես կոչված, միջուկային համաձայնագիրը, ինչպես նաև ռազմական աջակցությունը, որը Իրանի կողմից ցուցաբերվում է Ռուսաստանին, և որը պետք է դադարեցվի»,- հայտարարել է Բորելը Բրյուսելում, որտեղ ընթանում է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունն ապացույցներ ունի, որ Իրանն անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին։

Ինչ վերաբերում է հրթիռների մատակարարմանը, Բորելի խոսքով՝ Բրյուսելը դեռ չունի դա հաստատող բավարար փաստաթղթեր։

Տաթև Ֆռանգյան