Բաքուն շարունակում է «իրանցի գործակալների որսը»․ հայտարարվել է երկրում Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանցի բացահայտման մասին

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Իրանի և Ադրբեջանի գերլարված հարաբերությունների ֆոնին, երբ Բաքվի քարոզչամեքենան՝ ԶԼՄ-ներն ու պաշտոնյաները շարունակում են հակաիրանական տրամադրություններ տարածել, իշխանությունները հիմա էլ հայտարարել են, իբր, Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված լրտեսական ցանցի բացահայտման մասին։

Հիշեցնենք՝ ադրբեջանական քարոզչական լրատվականներն ավելի վաղ հայտնել էին, որ երկրում սկսվելու է «իրանցի գործակալներից մաքրման գործընթաց»։ Նոյեմբերի սկզբին էլ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը «բացահայտել էր անօրինական զինված խմբավորում», իբր, Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված, իսկ հիմա հերթը հասել է «լրտեսական ցանցին»։

Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Պետական ​​անվտանգության ծառայությունը շարունակում է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող հետախուզական և դիվերսիոն գործողությունները կանխելու և ստեղծված լրտեսական ցանցը բացահայտելու նպատակով։

Հաղորդվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զահիր Ֆահրեդդին օղլու Ասկերովը, որն աշխատել է Կասպից ծովի նավթային նավատորմում՝ որպես նավապետ, Իրանի Կում քաղաքում կրոնական կրթություն ստանալու ընթացքում հավաքագրավել է երկրի հատուկ ծառայությունների կողմից գաղտնի համագործակցության համար՝ նյութական շահի դիմաց։ Նա, իբր, հավաքել է հանձնարարված տեղեկատվությունն Ադրբեջանում գործող օտարերկրյա պետությունների ընկերությունների ու ներկայացուցչությունների մասին, Կասպից ծովում ռազմածովային զորավարժությունների անցկացման տեղի և ժամանակի, նավթային հարթակներ տեղափոխվող բեռների մասին։ Զահիր Ասկերովը պետական ​​դավաճանություն է կատարել լրտեսության միջոցով՝ փոխանցելով հավաքված տեղեկատվությունը բջջային հեռախոսի միջոցով, ինչպես նաև անմիջապես Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։

Մեկ այլ քննությամբ էլ հաստատվել է, որ 2018 թվականին Էլնուր Աքիֆ օղլու Ռասուլովը, բուժման նպատակով գտնվելով Իրանում, իբր, այդ երկրի հատուկ ծառայությունների հետ պայմանավորվել է համագործակցության համար՝ ներկայանալով «Մեյսե» և «Բժիշկ» անուններով։

Էլնուր Ռասուլովը նախ ուղղակիորեն, իսկ հետո իր ազգական Ռասուլով Արիֆ Ամրահ օղլուի միջոցով, որին ներգրավել է գաղտնի համագործակցությամբ, կատարել է Իրանի հատուկ ծառայությունների առաջադրանքները տարբեր վճարումների դիմաց, մասնավորապես՝ ուղարկել է Բաքվի Գարադաղի շրջանում անցնող նավթի և գազի խողովակաշարերի լուսանկարներ և տեսագրություններ, ՊՆ-ին և Պետական ​​սահմանային ծառայությանը պատկանող տարածքների լուսանկարներ, որտեղ անօդաչու թռչող սարքեր, տանկեր և տարբեր զինտեխնիկա, սարքավորումներ կան, որոնք ներկայացված են եղել Բաքվի Teknofest ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական փառատոնին, ինչպես նաև Սալյանի և Ֆիզուլիի շրջաններում պահվող զենիթահրթիռային համակարգերի և այլ ռադիոլոկացիոն ու կառավարման սարքերի լուսանկարներ։

Մեկ այլ հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական կրթություն ստացած Ադրբեջանի քաղաքացի Աղազադե Բահթիյար Ռաֆիկ օղլուն դավաճանություն է գործել՝ գաղտնի համագործակցության մեջ մտնելով այս երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և նրանց հանձնարարությամբ Ադրբեջանում գործող օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, երկրում քաղաքական գործընթացների, զորամասերի նրանց տեղակայման ու կազմի մասին հավաքված տեղեկատվություն փոխանցել։

Պարզվել է նաև, որ Միրհաֆիզ Միրիսագ օղլու Ջաֆարզադեն հեռակա ձերբակալվել է՝ 2018 թվականին Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո կատարված հանցագործությունների համար և, դատարանի որոշմամբ, հայտնվել միջազգային հետախուզման մեջ։ Ըստ Բաքվի՝ նա Տելեգրամի միջոցով այժմ Իրանում թաքնվող Օրհան Քյամրան օղլու Մամեդովին զինվորական նշանակության ու այլ տեղեկատվություն է փոխանցել։

Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացիները ենթարկվել են քրեական պատասխանատվության ու ձերբակալվել։

Նշվում է, որ հետաքննության ընթացքում WhatsApp հավելվածում բացահայտվել են «Քննարկումներ», «Հայտարարություններ» և այլ անուններով փակ խմբեր, որոնցում ներգրավված են եղել Ադրբեջանի քաղաքացիներ։ Խմբավորումները ստեղծել են Թոհիդ Իբրահիմբեյլին, Օրհան Մամեդովը, Էլշադ Հաջիևը և այլ անձինք, որոնք հանդես են եկել Իրանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և ներկայում թաքնվում են Իրանում։ Հայտնի է, որ այդ խմբերի միջոցով «տարածվել են արմատական, կրոնական ծայրահեղական գաղափարներ, որոնք հակասում են ժամանակակից միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին, Ադրբեջանի Սահմանադրությանը»։

Հավելենք, որ ամեն անգամ, երբ որոշակի լարվածություն է առաջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, Բաքուն սկսում է հետապնդել իրանամետ հոգևոր գործիչներին, որոնց ձերբակալությունները սկսել են պարբերական բնույթ կրել։

Էմմա Չոբանյան