Արփի գյուղի մոտ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. վարորդին փրկել չի հաջողվել

Լուրեր

02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
02.06.2026 | 21:00
Նախընտրական բանավեճ Հանրայինում, օր 2․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 20:50
Թուրքիան ծրագրում է էներգետիկ միջանցք ստեղծել՝ ադրբեջանական էլեկտրաէներգիան Եվրոպա հասցնելու համար
02.06.2026 | 20:39
Արսեն Քոթանջյանն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 1-ին կոմիտեի փոխնախագահ
02.06.2026 | 20:30
Հին կադրեր, նոր սուտ․ 800 ֆրանսիացի զինվոր ՀՀ ուղարկելու լուրի հետքերով․ ԱՉՔԻ ՏԱԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 20:16
Արթուր Օսիպյանը 15 օր հացադուլի մեջ է. բաց նամակներ և ահազանգ բանտից
02.06.2026 | 20:08
Աննա Վարդապետյանը պետք է անմիջապես հանդիպեր․ մեծ պահանջ կա Օսիպյանին ազատ արձակելու համար․Դուլգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 19:58
ԵՄ-ն դիտարկում է կարճաժամկետ հեռանկարում ՀՀ-ին աջակցության մեծացումը․Մարթա Կոս
02.06.2026 | 19:45
Բանակը վերազինում ենք, բայց մրցավազքի մեջ չենք պատրաստվում մտնել. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 19:36
Ինչու Արթուր Օսիպյանին ձերբակալեցին, որ տհաճ հարցե՞ր տվեց Փաշինյանին․ Գեղամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 19:27
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
02.06.2026 | 19:13
Կրթական շարժում, որը ձևավորում է ապագան. Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթի 120 լավագույն աշակերտները մրցեցին եզրափակչում
Բոլորը

Նոյեմբերի 13-ին, ժամը 13:46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին «Mercedes-Benz C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել. վարորդը տեղում մահացել է, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։