Ուկրաինան և ԱՄՆ-ն ծրագրում են փոքր մոդուլային ռեակտոր կառուցել

Լուրեր

16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

Կիևն ու Վաշինգտոնը ծրագրում են Ուկրաինայի տարածքում փոքր մոդուլային ռեակտոր կառուցել։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ՄԱԿ-ի կլիմայական 27-րդ համաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քերրին և Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարեցին Ուկրաինայում մոդուլային ռեակտորի կառուցման փորձնական նախագծի մեկնարկի մասին։ »,- գրել է նա Մարկարովան Facebook-ի իր էջում:

Նրա խոսքով՝ փորձնական նախագծի մասնակիցներն են Արգոնի ազգային լաբորատորիայի միջազգային կոնսորցիումը, ուկրաինական Էներգոատոմը, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը և Ուկրաինայի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական ​​գիտատեխնիկական կենտրոնը։ Մյուս մասնավոր գործընկերներից են Clark Seed-ը, Doosan Enerbity-ն, FuelCell Energy-ն, IHI Corporation-ը, JGC Corporation-ը, Samsung C&T Corporation-ը և Starfire Energy-ն:

Փոքր մոդուլային ռեակտորներն ավելի փոքր են, քան ատոմակայաններում տեղադրվածները: Դրանք կարող են տեղադրվել դժվարամատչելի վայրերում, որտեղ հնարավոր չէ մեծ ատոմակայաններ կառուցել։