Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։

Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի: