Վտանգավոր իրավիճակ է. Փաշինյանի խոսքը ԱՄՆ-ին, ՌԴ-ին է ուղղված, որ կայունություն լինի. Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.02.2026 | 21:17
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
01.02.2026 | 20:40
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը
01.02.2026 | 20:00
Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է
01.02.2026 | 19:40
Հարյուրավոր նամակներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերին միանալու իմ առաջարկի վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան
01.02.2026 | 19:07
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
01.02.2026 | 18:27
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
01.02.2026 | 17:53
Jeep մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը
01.02.2026 | 17:07
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 17։00-ի դրությամբ
01.02.2026 | 16:57
Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 16:39
ՌԴ դրոնների կողմից Starlink-ի կիրառման կանխումը «արդյունքներ է տվել»․ Մասկ
01.02.2026 | 15:56
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել
01.02.2026 | 15:41
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են
01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ունի միայն մեկ պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ալիևը դժգոհել էր, թե ՀՀ-ն չի կատարում իր պարտականությունները և ճանապարհային կապ չի տալիս։ Եվ ի դեպ, Փաշինյանը կասկածում է, որ Հայաստանին մեղադրելով պարտավորությունները չկատարելու մեջ՝ Ալիևը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու, արցախահայությանը շրջափակելու և ցեղասպանելու համար։ Ալիևը Սամարղանդում արձագանքնել է վարչապետին՝ հերքելով, որ այդպիսի մտադրություն ունի։ Բայց Ադրբեջանի ղեկավարը բազմիցս է ապացուցել, որ անում է իր ասածի հակառակը։

Factor TV-ի հարցազրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին հարց ուղղեցինք՝ տեսնո՞ւմ է ինքը Լաչինի միջանցքը փակելու և շրջափակելու վտանգ։ Պարոն Բադալյանը կասկած չունի՝ հենց Ադրբեջանը տեսնի ռազմական իր առավելությունն օգտագործելու հնարավորություն, անպայմանորեն գնալու է այդ քայլին։ Երկու գործոն կա՝ ռազմական բալանսը, որի վրա է այսօր խաղում Ալիևը՝ իր առավելությունը կապիտալիզացնելու փորձ անելով, և երկրորդը քաղաքական միջավայրն է․

«Եթե նա տեսավ քաղաքական միջավայր, որտեղ կարող է ուժի կիրառումը մարսվել, անպայման գնալու է այդ քայլին։ Բալանսի հարցում, ցավոք սրտի, իրավիճակը նրա օգտին է։ Քաղաքական միջավայրի առումով՝ Ադրբեջանի համար կան հնարավորություններ սադրանքի և շանտաժի քաղաքականությունը շարունակելու, բայց կա նաև ՀՀ-ի համար հնարավորություն՝ այդ ամեն ինչի դեմ քաղաքական արգելապատնեշներ ստեղծելու՝ մինչև կգա ժամանակ, երբ ուժերի հավասարակշռությունն այնպիսի իրավիճակի կբերի, որ ՀՀ-ն արդեն հաստատուն մեխանիզմներով երկարաժամկետ կայունության մեխանիզմներ կձևավորի»։

Ըստ Հակոբ Բադալյանի՝ իրավիճակն այսօր զարգանում է վտանգահարույց տրամաբանությամբ, և ՀՀ վարչապետի վերջին ելույթները դրա տողատակերը պարունակում են․ «Կարծում եմ՝ այդ վտանգներն արտահայտելով՝ Երևանը փորձում է միջազգային ուշադրություն հրավիրել։ Նրա ելույթները, թվիթերյան գրառումները, ես կարծում եմ, ավելի շատ ուղղված են ՌԴ-ին, ԱՄՆ-ին։ Մենք՝ որպես հասարակություն և պետություն, պետք է առավելագույն պատասխանատվության առաջ դնենք այն բոլոր դերակատարներին, որոնք միջնորդ են՝ նախաձեռնություններ ունեն և խոսում են այստեղ կայունության և խաղաղության մասին։ Պետք է ձգտենք նրանց բոլորին առավելագույն պատասխանատվության առաջ դնել»,- նշեց քաղաքական մեկնաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան