ՌԴ-ն պահանջում է ՀՀ-ից՝ ФСБ-ի հսկողությամբ ճանապարհ տալ․ Ադրբեջանի դեմ չի աջակցում այդ պատճառով․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Ռուսաստանը հատուկ նպատակադրմամբ չի կատարել ՀՀ-ի նկատմամբ անվտանգային պարտավորությունները 2020-ից ի վեր Ադրբեջանի ռազմական ագրեսիաների ժամանակ։ Ըստ քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի՝ ՌԴ-ն գտնում է, որ ՀՀ-ն չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, որն է՝ Ադրբեջանի արևմտյան հատվածները Նախիջևանին կապող ճանապարհ, որի վերահսկողությունը կլինի ՌԴ ԱԴԾ-ի հսկողության ներքո։ Factor TV-ի հարցազրույցում փորձեցինք պարզել քաղաքական մեկնաբանից՝ ինքը կհամաձայնվե՞ր, եթե ՀՀ իշխանությունը այդպիսի պայմանով միջանցք տրամադրեր ՌԴ-ին․ «Չէի համաձայնվի, բայց Նիկոլ Փաշինյանը ստորագրել է, թող չստորագրեր»,- պատասխանեց պարոն Բաղդասարյանը։

Հիշեցրինք՝ Նիկոլ Փաշինյանն այսօրինակ մեղադրանքներին ի պատասխան՝ բերում է նոյեմբերի 10-ին Պուտինի հրամանագիրը, ըստ որի՝ ՌԴ ԱԴԾ-ն պետք է վերահսկողություն իրականացներ ճանապարհների ապաշրջափակման՝ ՀՀ-ի պարտականության կատարման վրա, ինչից բխում է, որ ՌԴ ԱԴԾ-ի գտնվելը ճանապարհին չպիտի լինի ՀՀ-ի սուվերենության զիջմամբ։ Արմեն Բաղդասարյանն ասաց․

«Այդ հայտարարությունները վկայում են այն մասին, որ հակասություններ կան Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների միջև։ Այդ պատճառով էլ ՌԴ-ն միանշանակ չի համարում, որ ՀՀ-ն կատարել է նոյեմբերի 9-ով ստանձնած պարտավորությունները։ Նա տեսնում է, որ Ադրբեջանը չի կատարել, բայց քանի որ շահ ունեն Մեղրիի ճանապարհը վերահսկելու հարցում, համարում են, որ Հայաստանը չի կատարել։ Ինչից բխում է, որ ՌԴ-ն չի էլ աջակցելու ՀՀ-ին ռազմական ագրեսիաների պարագայում, կամ էլ աջակցության դիմաց չափազանց բարձր գին են ուզելու»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան