Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումները մտնում են Խերսոն
Քաղաքականություն
11.11.2022 | 18:36Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի շրջկենտրոնը։ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն արդեն մուտք են գործում քաղաք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը, գրում է korrespndent -ը։
«Խերսոնը վերադառնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, քաղաք են մտնում Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները: Ռուս զավթիչների նահանջի ուղիները գտնվում են ուկրաինական բանակի կրակային հսկողության տակ: Ուկրաինայի ԶՈՒ-ին հակազդելու ցանկացած փորձ կդադարեցվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի հետախուզությունը զգուշացվել է, որ յուրաքանչյուր ռուս զինվոր, ով դիմադրի, կոչնչացվի։
Տաթև Ֆռանգյան