Փաշինյանը մասնակցել է Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանի նոր գործարանի բացմանը

Լուրեր

25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը։ Այս գործարանը պատկանում է նորահայտ գործարար, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատեր Նարեկ Նալբանդյանին։ Վերջինս հանրությանը հայտնի դարձավ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին պատկանող երկու թանկարժեք շինությունները գնելուց հետո։

Հիշեցնենք՝ խոսքը Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մասին է։ Ավետիսյաններն այն հեղափոխությունից հետո՝ առանց հիմնավորման, նվիրել էին պետությունը։ Երկարատև աճուրդներից հետո հյուրանոցը 5 մլրդ դրամով գնեց Նարեկ Նալբանդյանը։

Նույն գործարարն այս տարվա մարտին գնեց նաև նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ խորհրդարանի շենքի նմանությամբ կառուցված Մոնումենտի բարձրունքում գտնվող առանձնատունը՝ վճարելով 5,1 միլիոն դոլար։ Նշենք, որ այս առանձնատունը կալանքի տակ էր գտնվում, վաճառքից հետո ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել՝ գործարքի մանրամասները պարզելու համար։

Թե հյուրանոցի, թե առանձնատան գնման գործարքների մանրամասները հանրության համար անհասկանալի մնացին։ Հատկապես Հովիկ Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատան վաճառքի հետ կապված նաեւ քաղհասաակության հարցադրումները մնացին չպարզաբանված, իսկ նախկին գլխավոր դատախազը հայտարարեց, թե ինքը տարակուսած է այս որոշումից։

Անդրադառնալով «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին՝ նշենք, որ հեղափոխությունից հետո այն ամբողջությամբ պատկանում է 34-ամյա Նարեկ Նալբանդյանին: Երիտասարդ գործարարն, ըստ ընտրողների ռեգիստրի, Կոտայքի մարզի Արգել գյուղից է: Ընկերությունը ևս գրանցված է այս բնակավայրում: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն Պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալներով զբաղվում է հիմնականում շինանյութի մեծածախ առևտրով, ինչպես նաեւ՝ այլ ապրանքերի արտադրրությամբ և վաճառքով:

 

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Նարեկ Նալբանդյանը բավականին տպավորիչ ծավալների բիզնեսներ ունի: Ընկերությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ՝ 200 սեփական բեռնատարներով, ունի նաև բեռնատարների սպասարկման կենտրոն: Ընկերությունը զբաղվում է նաեւ ալյուրի արտադրությամբ՝ Մասիսում և Արտաշատում, ձվի արտադրությամբ՝ Բայանդուր համայնքում:

Նարեկ Կիրակոսյան