Թրամփը նոյեմբերի 15-ին կհայտարարի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած միջանկյալ ընտրություններում հանրապետականների վիճահարույց արդյունքներին, դեռ ծրագրում է պաշտոնապես հայտարարել նոյեմբերի 15-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, գրել է The Daily Beast-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

«Նախագահը պատրաստվում է հատուկ հայտարարություն անել երեքշաբթի օրը»,- The Daily Beast-ին ասել է աղբյուրը։ Նրա խոսքով, Թրամփն իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին կհայտարարի տեղական ժամանակով ժամը 21:00-ին Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում:

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո, որոնք այնքան էլ լավ չանցան, ինչպես ակնկալում էին որոշ հանրապետականներ, կուսակցությունում շատերը երես թեքեցին Թրամփից և այժմ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսին համարում են նախագահի ամենահաջող թեկնածուն։

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համար Թրամփին աջակցվող թեկնածուները ձախողվեցին, մինչդեռ ԴեՍանտիսը ջախջախիչ հաղթանակ տարավ և վերընտրվեց նահանգապետի պաշտոնում:

Տաթև Ֆռանգյան