«Ազատությո՛ւն», «Հրաժարակա՛ն»․ Բաքվում ոստիկանությունը բիրտ ուժով ցրել է ընդդիմության հավաքն ու ձերբակալել ցուցարարներին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Բաքվում ոստիկանությունը հերթական անգամ բռնի ուժով ցրել է ընդդիմադիրների բողոքի ակցիան, գրում են տեղական լրատվականները։

Մասնավորապես, նշվում է, որ ակցիան սկսվել է ժամը 16։00-ի սահմաններում Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտ՝ ի նշան բողոքի հավաքների ազատության սահմանափակման։ Սակայն ոստիկանությունը սկսել է ուժով բերման ենթարկել ցուցարարներին դեռ մետրոյի Իչերի Շեհեր կայարանի մոտ գտնվող հրապարակում։

Այնտեղ հայտված ցուցարարները պարբերաբար վանկարկել են «Ազատությո՛ւն», «Հրաժարակա՛ն», «Արդարությո՛ւն, ազգային իշխանություն» և այլ կարգախոսներ։

Ոստիկանները ձերբակալել են նրանց ու տարել հատուկ ավտոբուսներ, սակայն ավտոբուսներում ցուցարարները շարունակել են վանկարկումները։ Ոստիկնությունը բիրտ ուժ է կիրառում՝ խոչընդոտներ ստեղծելով նաև լրագրողների աշխատանքի համար։ Տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել։ Ցույցի մեկնարկից առաջ՝ դեռևս առավոտյան, ոստիկանությունը սկսել էր ընդդիմադիրներին տներից ձերբակալել։

Ակցիայի կազմակերպիչը ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է՝ հավաքների ազատություն, ցամաքային սահմանների բացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման պահանջով։

Հավելենք, որ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 24-ին ընդդիմությունը փորձել էր Միլլի Մեջլիսի և Բաքվի քաղաքապետարանի մոտ հանրահավաքներ անցկացնել, սակայն ոստիկանությունն ուժի կիրառմամբ կասեցրել էր այն և ձերբակալել կազմակերպիչներին ու մասնակիցներին։

Էմմա Չոբանյան