ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հանդիպել են Բոգդան Կլիխի հետ

Լուրեր

16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական անձնաժողովի անդամների հետ հանդիպել ենք Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին. տեղեկացնում է ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Ողջունելով Բոգդան Կլիխին խորհրդարանում, նշել եմ, որ այս տարին խորհրդանշական է երկու երկրների համար. հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է:

Նշել եմ, որ այս տարիներին արձանագրվել է հարաբերությունների դինամիկ զարգացում:

Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նշելով, որ սա իր չորրորդ այցն է Հայաստան՝ նա գնահատել է նման բարձր մակարդակի երկխոսության հնարավորության ընձեռումը:

Հանգամանալից ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել մի շարք կարեւոր հումանիտար խնդիրների, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով:

Կարեւորել եմ օր առաջ ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման եւ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

Նշել եմ, որ Հայաստանն ակնկալում է լեհ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող ջանքերին:

Բոգդան Կլիխը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»,- գրել է Աղաջանյանը։