Շիրակի մարզպետը հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

13.04.2026 | 17:33
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
13.04.2026 | 17:24
«Իսրայելը կարող է փորձել Իրանից հետո Թուրքիան դարձնել իր նոր թշնամին». Ֆիդան
13.04.2026 | 17:18
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ
13.04.2026 | 17:07
ԿԳՄՍ նախարարն ու ՀՖՖ նախագահը հետևել են «Յուվենտուսի» ակադեմիայի կառուցման աշխատանքներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.04.2026 | 16:56
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
13.04.2026 | 16:44
Հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար. Ֆիդան
13.04.2026 | 16:36
Թուրքիան հերքել է Էրդողանի կողմից ռազմական պատասխանի սպառնալիքը, եթե Իրանը կամ Լիբանանը հարձակման ենթարկվեն
13.04.2026 | 16:25
«Մեր ժողովրդին հասնում ա». 70 մլն դրամով հիմնանորոգված գետնանցումը դարձյալ հեղեղվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 16:17
«Բավարիան» արդյունավետության ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 16:08
Մայր Աթոռը պահանջում է վարչապետի որոշումից հեռացնել «եկեղեցու անունից արված կեղծ տեղեկությունը»
13.04.2026 | 15:58
Կրեմլը մեկնաբանել է Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
13.04.2026 | 15:49
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել  վիզաների ազատականացման գործընթացի շուրջ
13.04.2026 | 15:38
ԱՄԷ-ի հետ քննարկվել են հայկական գյուղմթերքի արտահանման և առևտրի դյուրացման հարցեր
13.04.2026 | 15:27
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին 
13.04.2026 | 15:18
Հռոմի պապը հայտարարել է, որ «չի վախենում Թրամփի վարչակազմից»
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Ողջունելով հյուրերին՝ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է հայ-իտալական երկարամյա բարեկամության կարևորությանն ու Գյումրիում Իտալիայի հյուպատոսության հետ համագործակցված աշխատանքին․ «Ուրախ եմ ձեզ տեսնելու Շիրակի մարզում, այսօրվա հանդիպումը պարտավորեցնող է և առիթ կրկին խոսելու մեր երկու երկրների դարավոր բարեկամության մասին։ Ուրախ եմ արձանագրելու, որ տարիներ շարունակ, ի դեմս պարոն Մոնտալտոյի, մենք Իտալիայի մի փոքր մաս ունենք Գյումրիում, հյուպատոսի հետ երկար տարիներ բարեկամական հարաբերություններ ունենք և նրան համարում ենք մեզանից մեկը, որովհետև նրա աշխատանքը եղել է համգործակցության կամուրջ»։
Դեսպան Դի Րիզոն շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ չնայած այսօր Շիրակի մարզում է փոքր ինչ տխուր առիթով՝ լրանում է հյուպատոս Մոնտալտոյի դիվանագիտական աշխատանքի ժամկետը՝ տարիքով պայմանավորված, սակայն Շիրակի մարզ, մասնավորապես, Գյումրի սիրով է այցելում, քանզի Գյումրին Իտալիայի հետ շատ նմանություններ ունի․ «Տիկին մարզպետ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Գյումրին սիրել եմ առաջին իսկ այցից, քանզի շատ նմանություններ ունի Իտալիայի հետ, հատկապես ճարտարապետության առումով, ինչպես նաև մեծ՝ ներուժ զբոսաշրջության բնագավառում»։

Շիրակի մարզպետը կարևորել է զբոսաշրջության, մշակութային և կրթական բնագավառներում համագործակցության խորացումը՝ ընդգծելով մարզում իտալերեն լեզվի ուսուցման հնարավորության հարցում դեսպանության հետ գործակցությունը։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել և նշել, որ ուրախ է, երբ տեսնում է գործնական աշխատանք և նախաձեռնողականություն։

Շիրակի մարզպետի որոշմամբ հայ- իտալական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, բարեկամական կապերի հաստատման, մշակութային համագործակցությանը նպաստելու, բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն պարգևատրվել է շնորհակալագրով։
«Տիկին մարզպետ, մեր բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, մեծագույն հարգանք ունեմ ձեր հանդեպ, իսկ որպես մարզպետ ձեր աշխատանքով առանձնակի եմ տպավորված, քանզի զգում եմ այն այսպես ասած հերոսական պատրաստակամությունն ու ջանքը, որ դրված է ձեր աշխատանքում և ձեր նվիրվածության մեջ ձեր մարզի հանդեպ, շնորհակալ եմ նաև, որ դուք ևս գնահատել եք իմ աշխատանքը»,- նշել է Անտոնիո Մոնտալտոն։

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։