Մոլդովան պետք է դառնա պաշտպանական դաշինքի մաս, որը կլրացնի ՆԱՏՕ-ին․ ԵԽ նախագահ

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովան պետք է դառնա պաշտպանական դաշինքի մաս, որը կլրացնի ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրախորհրդարանը շատ հստակ կողմ է արտահայտվել կայուն պաշտպանական և անվտանգային դաշինքին, որը կլրացնի ՆԱՏՕ-ին: Այն կօգնի Մոլդովայի նման երկրներին բարելավել անվտանգությունը և կանխել ավելի մեծ սպառնալիքները», – ասել է նա:

Պաշտոնյայի խոսքով՝ Մոլդովան Ուկրաինայի հետ միասին «կանգնած է շատ լուրջ պատերազմի դեմ և պետք է ուժեղացնի անվտանգության ենթակառուցվածքը»։ Եվրախորհրդարանի ղեկավարը Մոլդովային նաև օգնություն է խոստացել էներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում։

«Մենք կօգնենք Մոլդովային դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ռեսուրսները, ապահովել էներգետիկ անվտանգությունը: Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք անել ավելին և շարժվել նույնիսկ ավելի արագ, քան արել ենք մինչ այժմ», – հավելել է Մեցոլան:

Ըստ նրա՝ աջակցություն կցուցաբերվի նաև «ապատեղեկատվական արշավի» դեմ պայքարում։

Իր հերթին, Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոլդովան օգնության կարիք ունի Ուկրաինայի հակամարտության հետևանքները հաղթահարելու համար, ինչը, նրա խոսքով, ցույց է տվել, որ ԵՄ-ին ինտեգրումը երկրի խաղաղ զարգացման միակ ճանապարհն է։

Տաթև Ֆռանգյան