Անիում նոր ընտրություններ կանցկացվե՞ն․ «Հայկական երազանքը» բոյկոտում է ավագանու նիստը

Լուրեր

16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
Բոլորը

Այսօր Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ էլ կընտրեն համայնքապետ։

«Հայկական երազանք» կուսակցությունը, որը ստացել է ընդամենը երեք մանդատ, չի մասնակցի նիստին՝ այսպիսով ցույց տալով, որ չի միանալու մյուս երկու քաղաքական ուժերից և ոչ մեկին։

Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց «Հայկական երազանք» կուսակցության ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Անիում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են երեք քաղաքական ուժեր։ Ազգ-համայնք» դաշինքը, որը գլխավորում է 18 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը, ստացել է 10 մանդատ։ ՔՊ-ն ստացել է 8 մանդատ․ցուցակն առաջնորդում է «Հայ Փոստի» տեղի պատասխանատու Արման Սարիբեկյանը, իսկ նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 3 մանդատ։

Երեք ուժերից և ոչ մեկը չի կարող միանձնյա իշխանություն ձևավորել։ ՔՊ-ն հայտարարել է, որ կոալիցիա չի կազմի գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքի հետ։ Ագուն Սաղաթելյանն էլ իր հերթին պատրաստ է կոալիցիա կազմել այն դեպքում, եթե այս ուժերից որևէ մեկը համաձայնի համայնքապետի պաշտոնում իրեն առաջադրել։

Եթե այսօր համայնքապետ չընտրվի ու իշխանություն չձևավորվի, ապա հարցի լուծման համար երկշաբաթյա ժամկետ է մնում։ Այս ընթացքում իշխանություն չձևավորելու դեպքում, ըստ ՏԻՄ օրենքի, վարչապետի հրամանով կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետ՝ նոր ընտրություններ։

Արմիկ Մովսիսյան