Ջո Բայդենը կհանդիպի Սի Ցզինպինի հետ G20-ի գագաթնաժողովի շրջանակում

Լուրեր

16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
Բոլորը

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջև ծրագրված հանդիպման մասին Ինդոնեզիայի Բալի քաղաքում՝ G20 գագաթնաժողովի շրջանակում, որը նախանշված է 2022 թվականի նոյեմբերի 14-ին, գրում է VOA-ն:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտնել է, որ Բայդենը և Սին կքննարկեն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաղորդակցության գծերը պահպանելու և խորացնելու ջանքերը, պատասխանատվությամբ կառավարելու մրցակցությունը և միասին աշխատելու այնտեղ, որտեղ նրանց շահերը համընկնում են, հատկապես անդրազգային մարտահրավերների ուղղությամբ, որոնք ազդում են միջազգային հանրության վրա:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Բայդենը հույս ունի «հիմք» ստեղծել Չինաստանի հետ հարաբերությունների համար, սակայն նա պատրաստ է բաց քննարկել առկա խնդիրները, ներառյալ՝ Թայվանը և մարդու իրավունքները:

Հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-Չինաստան խորապես լարված հարաբերությունների ֆոնին, հատկապես Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օգոստոսին Թայվան կատարած այցից հետո։

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն չի լինի, քանի որ կոնկրետ պայմանավորվածություններ չեն ակնկալվում:

Տաթև Ֆռանգյան