Ինչ սպասել Պուտինի այցից․ ՌԴ-ն մտադիր չէ զիջել դիրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
Բոլորը

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այցը, ըստ Կառավարության լրատվական ծառայության, նախատեսված է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում։

Ուշագրավ է, որ Կառավարության լրատվական ծառայությունն այս մասին հաղորդագրությունը երեկ հրապարակումից հետո խմբագրել է։ Նախնական տարբերակում ասված էր, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են  նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր: Ավելի ուշ, հաղորդագրության տեքստից հանվեց նոյեմբերի 22-ին Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի հատվածը։ Գործադիրի լրատվականից Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ խնդիրն ընդամենը տեխնիկական է՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Թեև ինչպես ՀԱՊԿ-ը, այնպես էլ Ռուսաստանը, ըստ էության, անպատասխան թողեցին սեպտեմբերի 13-ից հարձակումից հետո Հայաստանի դիմումները, և որևէ աջակցություն ռազմական դաշնակիցներից Երևանը չստացավ, այդուհանդերձ, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանը կարծում է՝ Պուտինի այցը Հայաստանի համար կարևոր այս ժամանակահատվածում կարող է կարևոր նշանակություն ունենալ։

Նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստում քննարկվելու է Հայաստանին օգնության տրամադրման հարցը։ Մոտ երկու շաբաթ առաջ կառույցն արտահերթ նիստ էր անցկացրել, հայկական կողմն ակնկալում էր, որ անդամ երկրները քաղաքական գնահատական կտան Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստին, սակայն այդպես էլ հստակ գնահատականներ չհնչեցին։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Վլադիմիր Պուտինի այցից և դրա հնարավոր ազդեցությունից չի խոսում, փոխարենը շեշտում է՝ այս ֆոնին Հայաստանում առհասարական ՀԱՊԿ գագաթնաժողով պետք է չանցկացվեր։

Թեև այցը նախապես ծրագրած էր, այդուհանդերձ, քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Ռուսաստանի նախագահի այցը նպատակ ունի նաև ցույց տալ, որ այդ երկիրը շարունակում է Հայաստանը դիտարկել ազդեցության գոտի Կովկասում և մտադիր չէ Արևմուտքի ակտիվության ֆոնին զիջել դիրքերը։

Ուշագրավ է, որ այս տարվա մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, թե մինչև տարվա վերջ սպասվում է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստանը։ Միրզոյանը նշել էր, որ օրակարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցի կազմակերպման հարցը, որը, ըստ Միրզոյանի, պետք է տեղի ունենա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Արդյո՞ք նոյեմբերի 23-ի գագաթաժողովից հետո Պուտինը մինչև տարեվերջ ևս մեկ անգամ Հայաստան կգա, այս պահին հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան