Լաչինի միջանցքի փակման սպառնալիք․ Փաշինյանը պատասխանում է Ալիևին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
Բոլորը

Հայաստանի վարչապետն այսօր ծավալուն ելույթով անդրադարձավ նախօրեին Շուշիում Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ Ալիևի խոսքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի համար:

Ալիևը նոյեմբերի 8-ին Հայաստանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել՝ նշելով, որ ադրբեջանական բանակը շարունակում է զինվել, իսկ Բաքվի համբերությունը սպառվում է՝ պահանջելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Թշնամական պետության ղեկավարն ակնարկել էր Լաչինի միջանցքը փակելու մասին, եթե Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք չստանա։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստերով։

Երևանի մամուլի ակումբի նախագահ, քաղաքագետ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ վաղուց է քննարկվում Լաչինի միջանցքում սահմանային անցակետեր տեղակայելու հարցը։

Նավասարդյանի գնահատմամբ՝ այդ դեպքում ռազմամթերք համարվող առարկաներ հնարավոր չի լինի տեղափոխել Արցախ, բացի այդ՝ ավելի շատ անձանց մուտքը կարգելվի Լեռնային Ղարաբաղ։

Այսօր Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Լաչինի միջանցքի փակման համատեքստում արցախահայությանը սպառնացող ցեղասպանության վտանգի վրա։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշում է՝ Արցախը կհայաթափվի, եթե անցնի ադրբեջանական վերահսկողության տակ։

Փորձագետը միջազգային հանարությանն ուղղված Փաշինյանի այսօրվա ելույթը կարևոր է համարում, բայց շեշտում է՝ Հայաստանը պետք է զինվի։

Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակային նորից խոսեց Հայաստանի կառուցողական մոտեցման մասին․ վարչապետն Ալիևին կրկին հիշեցրեց՝ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանից Նախիջևան ճանապարհ տրամադրել՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան և ՀՀ ինքնիշխանության ներքո։

Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում: Բորիսի Նավասարդյանի խոսքով՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև կառուցողական երկխոսությունը բարդ է պատկերացնել։

Փաշինյանն այսօր անդրադարձավ նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետներին, քանի որ Ալիևը հայտարարել էր, թե նրանք ժամանակավոր են տեղակայված։ Վարչապետն այս հայտարարությունը ևս եռակողմ փաստաթղթերի խախտում որակեց՝ շեշտելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի 4-րդ կետը, որտեղ ասվում է, որ «խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով՝ հերթական 5-ամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան