ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը սադրանք է որակել Մոսկվայում Շուշիի օկուպացիայի մասին Ալիևի դստեր ֆիլմի ցուցադրումը

Լուրեր

16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
Բոլորը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի կողմից Շուշիի օկուպացիայի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը։

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն իր խորը հիասթափությունն է հայտնում 2022 թվականի նոյեմբերի 9-ին Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ВДНХ) տարածքում ցուցադրության կապակցությամբ, որը նկարահանվել է ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի կողմից 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի մասին, որը հետագայում անվանվեց 44-օրյա պատերազմ։ Տվյալ գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք՝ ուղղված ազգամիջյան ատելություն հրահրելուն և խաթարելու վերջին տարիներին կատարված բազմաթիվ ջանքերը՝ կանխելու լարվածության հետագա սրումը, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի տարածքում երկու երկրների համայնքների միջև»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ օդիոզ վերնագրով՝ «Շուշի՛, դու ազատ ես» ֆիլմը հերթական արգասիքն է ադրբեջանական հայատյաց քարոզչության, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում ապրող հայ համայնքի, այնպես էլ Հայաստանի և Արցախի հայերի զգացմունքները։

«Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրության աչքում արդարացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և նրանց պաշտպանների դեմ կատարված ծանրագույն ռազմական հանցագործությունները՝ ինչպես 2020 թվականի պատերազմի, այնպես էլ 2021-2022 թվականների իրադարձությունների ժամանակ»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ֆիլմը ներկայացվել է նոյեմբերի 9-ին փակ ցուցադրությամբ։ Այն Բաքվի Մեդիա Կենտրոնի և «Salnaməfilm» ստուդիայի համատեղ աշխատանքն է։ Գլխավոր պրոդյուսերի դերում հանդես է եկել Արզու Ալիևան, որը Բաքվի Մեդիա Կենտրոնի ղեկավարն է ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը։

Էմմա Չոբանյան