Ասել՝ Փաշինյանը միջանցք է խոստացել, նշանակում է՝ ադրբեջանցի ես կամ Ալիևի լոբբիստ ՀՀ-ում․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրում է ՀՀ-ին՝ Բաքվին Նախիջևանի հետ ճանապարհային կապ չտալու մեջ՝ Լաչինի միջանցքի հետ տրվելիք ճանապարհը նույնացնելով։ Մեկնաբանելով Ալիևի խոսքերը՝ Հայաստանի ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Ալիևը կարող էր նկատի ունենալ բանավոր համաձայնությունները․ «Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց կարծես թե արդեն ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Իմ մոտ տպավորություն է, որ այո՛, կարծես թե այն ժամանակ Նիկոլը դրա բանավոր խոստումը տվել է, և հիմա դա են ուզում: Եթե փաստաթղթին են հղում անում, այդ փաստաթղթում միջանցք չկա, բայց անընդհատ ասում են՝ «մենք ունենք պայմանավորվածություն»»:

Factor TV-ին տված հարցազրույցում Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին հարց ուղղեցինք՝ գուցե Ալիևին Նիկոլ Փաշինյանն իսկապե՞ս նման խոստում է տվել և իրեն էլ չի ասել այդ մասին։ Արդյո՞ք վստահ է, որ չկա նման բան։

«Նման նարատիվներով խոսույթ, նարատիվ վարել, դրա համար առնվազն կա՛մ պետք է ադրբեջանցի լինես, կա՛մ Ադրբեջանի լոբբիստը լինես Հայաստանում, ընդ որում՝ բավականին մեծ ռեսուրսներով լոբբինգ իրականացնես։ Այդ նարատիվը, որ նշեցիք, Ադրբեջանի նարատիվն է, դա Ադրբեջանն է լոբբինգ անում՝ ադրբեջանական փորձագետները, Իլհամ Ալիևի գլխավորությամբ տարածում է այդ նարատիվները, նաև կան ռուս գործիչներ, որ դա ասում են, ում մուտքը ՀՀ արգելված է»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այնպիսի ֆունդամենտալ հարցի շուրջ, ինչպիսին ապաշրջափակումն է, չի կարող բանավոր պայմանավորվածություն լինել։

«Բանավոր գիտե՞ք՝ ինչ կարող է լինել, որ հանդիպում լինի, ասենք՝ պետք է ռազմագերիներին վերադարձրեք, ասի՝ դե լավ, որպես բարի կամքի դրսևորում, չորեքշաբթի երկու հոգու կվերադարձնեմ։ Դա կարող է լինել, բայց իրենց նշած միջանցքի կամ մեր ասած ճանապարհի վերաբերյալ բանավոր պայմանավորվածության մասին խոսակցության վարումը ՀՀ-ում, կրկնում եմ՝ կա՛մ այդ մադրիկ պետք է լինեն ադրբեջանցի, որ անեն, կա՛մ Ադրբեջանի լոբբիստ։ Քանի որ ադրբեջանցի չեն, հայեր են, ուրեմն՝ նրանք հայեր են, ովքեր լոբբինգ են անում Ադրբեջանի պետական պաշտոնական շահերն անկախ ՀՀ-ի սուվերեն տարածքում։ Ընդ որում՝ նրանք զբաղեցնում են բարձր պաշտոններ այդ լոբբինգն իրականացնելիս»,- ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան