Օտարերկրյա ընկերությունների հեռանալը ՌԴ-ից սպառնում է տնտեսական կորուստներով․ Սբերբանկի ղեկավար

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օտարերկրյա ընկերությունների զանգվածային դուրսբերումը ռուսական շուկայից՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման լույսի ներքո, երկարաժամկետ հեռանկարում վնաս է հասցնում երկրի տնտեսությանը։ Այս մասին Մոսկվայում «Ֆինոպոլիս» ֆորումի ժամանակ ասել է Սբերբանկի խորհրդի նախագահ Գերման Գրեֆը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես լավ չեմ գնահատում օտարերկրյա վաճառողների՝ շուկայից դուրս գալը։ Ռուսական ոչ մի ընկերություն չի կարողանա պահպանել մրցակցության այն մակարդակը, որը կար»,- Գրեֆի խոսքերն է մեջբերում РБК-ն։

«Որոշ ակտիվների միանվագ ստացումը, և համեմատաբար էժան, դա մեկանգամյա շահույթ է ինչ-որ մեկի համար, բայց տնտեսությունը երկարաժամկետ կտրվածքով կկորցնի, քանի որ մրցակցության խտությունը կնվազի։ Որտեղ չկա մրցակցություն, չկա նորարարություն»,- պարզաբանել է «Սբերբանկի» խորհրդի նախագահը։

Միաժամանակ, ՎՏԲ-ի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից արտասահմանյան ընկերությունների արտահոսքը թույլ է տալիս խնայողություններ անել։

«Միգուցե խոշոր ընկերությունների հեռանալու մեջ լավ բան չկա, բայց, ի դեպ, սա մեզ տալիս է ոչ միայն քաղաքական կամ բիզնես պաշտպանվածություն, այլ նաև ծախսերի խնայողություն»,- ասել է նա։

ՎՏԲ-ի ղեկավարի խոսքով՝ նրա կառույցները երեք տարվա ընթացքում կկարողանան խնայել մոտ 500 միլիարդ ռուբլի, քանի որ նրանք մասնակիորեն փոխարինել են արտասահմանյան ՏՏ արտադրանքը սեփականով։

Ըստ Յեյլի կառավարման դպրոցի՝ նոյեմբերի սկզբին տնտեսության բազմաթիվ ոլորտներից ավելի քան հազար օտարերկրյա ընկերություններ լքել են Ռուսաստանը, կրճատել կամ դադարեցրել իրենց բիզնեսը երկրում:

Իր հերթին, մի շարք ռուսական ընկերություններ ստիպված են եղել լքել արտաքին շուկաները կամ սահմանափակել իրենց ներկայությունը դրանցում։ Այսպիսով, ապրիլին ՎՏԲ-ն կորցրել է վերահսկողությունը Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող VTB Bank Europe SE-ի եվրոպական դուստր ձեռնարկության նկատմամբ։ Սբերբանկը մարտին հայտարարել է եվրոպական շուկայից դուրս գալու մասին։

Տաթև Ֆռանգյան