Պուտինը չի մասնակցի Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
Քաղաքականություն
10.11.2022 | 12:54Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Բալիում կայանալիք G20-ի ղեկավարների հանդիպմանը չի մասնակցի։ Այս մասին Reuters-ին հայտնել է Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցիչը։
Պուտինին կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ինքը՝ ՌԴ նախագահը, գործնականում կարող է միանալ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք հանդիպումներից մեկին, ասել է Ինդոնեզիայի ծովային հարցերով և ներդրումների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ջոդի Մահարդին։
Հավելենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ չի մասնակցի նոյեմբերին Ինդոնեզիայում նախանշված G20-ի գագաթաժողովին, եթե այնտեղ լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Տաթև Ֆռանգյան