«Ինչպես ոչնչացնել հայերին». Բաքվի մանկապարտեզներում ու դպրոցներում ատելություն են սերմանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:02
Կուտակում 6/23 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրողները նոր եկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:57
Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի մանկապարտեզում փոքրիկներին զինվորական համազգեստով պատրաստում են նոյեմբերի 9-ի՝ իրենց բնորոշմամբ, պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառմանը։ Մինչ Երևանում խոսում են մինչև տարեվերջ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից, Ադրբեջանում անգամ երեխաներին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի են պատրաստում։

Բաքվում հակահայկական քարոզչության գաղափարական հիմքերը դրվում են շատ խորքային ու պետական մակարդակով: Դա ավտորիտար ռեժիմին բնորոշ երևույթ է՝ նկատում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը․ «Տարբեր միջոցառումների, հարսանիքների կամ այլ առիթների ժամանակ իրենք Հայաստանի դրոշներ են այրում կամ երեխաների ձեռքն են տալիս, որպեսզի ոտնակոխ անեն դրոշը»։

Հայերի հանդեպ ատելության քարոզն Ադրբեջանում նորություն չէ։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո դա ավելի ցայտուն է դրսևորվում, թեև կարելի էր կարծել, որ հակառակը պետք է լինի։

«Ընդ որում՝ շեշտադրումն անում են փոքր տարիքի երեխաների վրա, որպեսզի հոգեբանորեն հայերի նկամամբ ատելությունը սերմանեն ամենափոքր տարիքից, և դա հստակ երևում է իրենց գործողություններում»,- ընդգծում է ադրբեջանագետը։

Ադրբեջանցիները երեխաներին զինվորական համազգեստ հագցնելով նաև ռազմավարի պուրակ են տանում՝ լուսանկարվելու, ասում է Տաթևիկ Հայրապետյանը։ Պատերազմից հետո բացված, այսպես կոչված, «թանգարանում», հայկական զինտեխնիկայից բացի, ցուցադրության էին հանվել նաև զոհված հայ զինծառայողների սաղավարտներ, համազգեստ, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկեններ։

Հոգեբան Անի Ապիտոնյանն ասում է՝ անընդունելի է երեխաներին ներգրավել նման միջոցառումներում, որը հետագայում իր հետևանքներն է ունենալու։ Նրա կարծիքով՝ 2020 թվականի պատերազմում սա ևս իր արտացոլումն ունեցավ։

Բաքվի ուսումնական հաստատություններում ու նախակրթարաններում բոլոր ժամանակներում է հակահայկական քարոզչություն տարվել։

«Բնականաբար, երեխաները, մեծանալով այս մթնոլորտում, ունենալու են հստակ դիրքորոշում կոնկրետ ազգության դեմ»,- նկատում է Անի Ապիտոնյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության խոսնակ Հասմիկ Սամվելյանը Factor TV-ին հայտնեց, որ նման բովանդակությամբ տեսանյութերն ուղարկում են ՄԻԵԴ, Արդարադատության միջազգային դատարան, դրանք կցվում են Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը վերաբերող գործերին։ Գործերն ուսումնասիրվում են, որոշումներ դեռ չկան։

Իսկ փորձագետները պնդում են՝ Բաքվում ոչ թե խաղաղության, այլ պատերազմի են պատրաստվում․ Ադրբեջանն իրականացնում է հայի դեհումանիզացիայի քարոզչություն իր հասարակության շրջանում, որպեսզի հայն ընկալվի ոչ թե որպես մարդ,  այլ միայն որպես թշնամի, որին պետք է սպանել, և ցանկացած դաժանություն արդարացված է լինելու։

Այս ամենի ֆոնին խոսել խաղաղությունից ու խաղաղության դարաշրջանից Տաթևիկ Հայրապետյանը տեղին չի համարում։

Փորձագետները նշում են՝ սրա հակակշիռը ոչ թե ատելության քարոզին ատելությամբ պատասխանելն է, այլ իրականությունը ներկայացնելն ու պատրաստված հանրություն դաստիարակելը։ Հոգեբան Անի Ապիտոնյանի կարծիքով էլ՝ Հայաստանում երեխաներին պիտի դաստիարակել այնպես, որ միշտ պատրաստ լինեն պաշտպանել հայրենիքի սահմանները, բայց ոչ որևէ ազգի նկատմամբ թշնամություն սերմանելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան