Մեր թշնամիներին եք բերում Երևան․ իշխանությունը դուխ ունի՞ ՀԱՊԿ-ին չթողնի Հայաստան․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

ՀՀ-ն իր սուվերեն տարածքի ադրբեջանական զավթումը վերացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին և նոյեմբերի 23-ին Երևանում նիստ է սպասվում։ Ըստ երևույթին՝ պետք է ՀԱՊԿ-ի ղեկավարները հաստատեն ճանապարհային քարտեզ։

ՀՀ-ն պահանջում է ռազմական և քաղաքական-դիվանագիտական աջակցություն ցուցաբերել՝ Ադրբեջանի օկուպացիայից ազատելու ՀՀ-ի սուվերեն տարածքները։ Բայց ՀԱՊԿ-ի դաշնակիցներ Ղազախստանն ու Բելառուսն այսօր, ինչպես և անցյալ տարի, Ադրբեջանին շնորհավորել են ՀՀ-ի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ։ Անցյալ տարի նրանց հետ էր նաև Ղրղզստանը։ Եվ Լուկաշենկոյի հայտարարություններից դատելով՝ ՀԱՊԿ-ն շարունակելու է չաջակցել ՀՀ-ին։

Ինչպե՞ս պետք է պատասխանեն ՀՀ իշխանությունները։ Հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է, որ անհրաժեշտ է թույլ չտալ ՀԱՊԿ երկրների ղեկավարների մուտքը Հայաստան, քանի որ թշնամական վարք են դրսևորում․ «Հայաստանն իր տարածքները ուժով պետք է հետ վերցնի։ Եթե մենք անընդհատ դիմելու ենք Լուկաշենկոյին՝ Բելառուսին, որ նա մեր շահերը պաշտպանի ՀԱՊԿ-ում կամ ԱՊՀ-ում, կամ ՌԴ-ին ու Ղազախստանին ենք դիմում, իհարկե՝ չի լինի։ Դրա համար էլ հարկավոր է լինել նրանց հետ, ովքեր ուժեղ են և յուրային են, որ մեզնից գերի չվերցնեն, չհարձակվեն մեզ վրա»։

Որպես առաջին քայլ՝ ՀՀ-ն պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա։

«Հիմա շարունակո՞ւմ ենք մնալ այնտեղ, որտեղ մեզ կոտորում են, մեզ անարգում են, մեր տղամարդկանց գերի են պահում, մեր գազն ու ջուրը փակում են, թանկ էլեկտրաէներգիա են ծախում մեզ։ Մեզ անպատվում են, մենք ասում ենք՝ եկեք Երևանում արեք ձեր անարժանապատվության նիստը։ Նրանք չպե՛տք է մտնեն Երևան»,- հայտարարեց Ազատ Արշակյանը, որը նաև «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության անդամ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան