Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, տարածական տվյալների ոլորտում վճարների, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ նախագծերի փաթեթով սահմանվում են նաեւ տարածական տվյալների ստեղծման եւ մշակման աշխատանքների ցանկերը, տարածական տվյալների եւ դրանց առնչվող ծառայությունների տրամադրման եւ օգտագործման համար գանձվող վճարները, արտոնությունները, մետատվյալներին առնչվող հարցերը, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք, որի տարր է ազգային գեոպորտալը՝ տարածական տվյալների ենթակառուցվածքները միավորող համակարգը:

«Առաջին անգամ դասակարգվել են գեոդեզիական եւ քարտեզագրական համապատասխան ֆոնդերը»,- ասել է Սուրեն Թովմասյանը:

Նշվել է, որ ներկայումս պրակտիկայում գործում են տարածական տվյալների ստեղծման եւ օգտագործման չկարգավորված հարաբերություններ, ինչն էլ դարձել է պատճառ նախագծերի փաթեթի մշակման համար, որոնք միտված են կարգավորելու գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաեւ տարածական տվյալների ոլորտները:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի հավաստմամբ օրենսդրական փաթեթով կսահմանվեն վճարների այն տեսակները, որոնք պետք է գանձվեն համապատասխան մարմինների կողմից՝ պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման եւ դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար: Սահմանվելու են նաեւ նոր վճարների տեսակներ (դրանք 12-ն են), որոնց դրույքաչափերը տատանվում են 1000-ից մինչեւ 80.000 դրամի սահմաններում:

«Ազգային գեոպորտալի թողարկումը հնարավորություն կտա ուղղել երկրում առաջին քարտեզագրման բոլոր սխալները»,- նշել է Սուրեն Թովմասյանը:

ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել էր մի շարք նկատառումներ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է Կադաստրի կոմիտեին ԱԺ մասնագետների հետ առաջին ընթերցումից հետո քննարկել բոլոր խնդրահարույց դրույթներն ու գտնել համապատասխան լուծումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթին:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է նոյեմբերի 9-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: