Էրդողանը G20-ի գագաթնաժողովի շրջանակում ցանկանում է հանդիպել Պուտինին

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու ռուսական հացահատիկի մատակարարման հարցը կարիքավոր երկրներin։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ պայմանավորվել է Պուտինի հետ Աֆրիկայի կարիքավոր երկրներին անվճար ռուսական հացահատիկ և պարարտանյութեր մատակարարելու հարցի շուրջ, և երկու երկրները համերաշխ են այդ հարցում։

«Ինչպես հայտնի է, առաջիկա շաբաթվա ընթացքում Ինդոնեզիայում տեղի է ունենալու G20-ի առաջնորդների գագաթնաժողովը։ Նախագահ Էրդողանն այնտեղ հարգարժան պարոն Պուտինի հետ հանդիպմանն այդ հարցը կրկին օրակարգ կբերի, որից հետո գործընթացը կարագանա»,- ասել է Քիրիշչին A Haber-ի հետ հարցազրույցում։

Հավելենք, որ G20-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու Բալիում նոյեմբերի 15-16-ը։ Սակայն Պուտինի մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահի մասնակցության մասին որոշումը հայտնի կդառնա շաբաթվա վերջին։

Ավելի վաղ էլ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Էմմա Չոբանյան