Զելենսկին անվանել է ՌԴ-ի հետ բանակցությունների պայմանները՝ չնշելով Պուտինի հեռացումը․ Politico

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշակիորեն մեղմել է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների հեռանկարի հետ կապված՝ ԱՄՆ իշխանությունների հետ բանակցություններից հետո։ Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկյան լրատվականը հիշեցնում է Զելենսկիի երկուշաբթի օրվա ելույթը, որում նա թվարկել է ՌԴ-ի հետ խաղաղության հիմնական պայմանները․ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ-ի կանոնադրության հարգում, պատերազմի ընթացքում հասցված վնասի փոխհատուցում, հանցագործությունների բոլոր մեղավորների պատժում, երաշխիքների տրամադրում, որ պատերազմը չի կրկնվի։

Ըստ հրապարակման՝ Զելենսկին չի հիշատակել, որ բանակցությունները Մոսկվայի հետ կարող են տեղի ունենալ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հեռացվի իշխանությունից։

«Աղբյուրներից մեկի խոսքով՝ փոփոխությունը տեղի է ունեցել Կիևի և Վաշինգտոնի միջև մի քանի օր տևած բանակցություններից, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Զելենսկիի հետ անձամբ հանդիպումից հետո»,- գրում է պարբերականը։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները Զելենսկիին և նրա խորհրդականներին ուղիղ չեն խնդրել դիրքորոշման փոփոխություն հարցում, սակայն փոխանցել են, որ Կիևը պետք է ցուցաբերի պատերազմը ավարտելու ցանկություն՝ խելամիտ ու խաղաղ պայմաններով։

Զելենսկին նախկինում բազմիցս ասել է, որ մտադիր չէ բանակցել Ռուսաստանի գործող նախագահի հետ այն բանից հետո, երբ Կրեմլը փորձեց միացնել ուկրաինական չորս շրջանները: Ուկրաինայի իշխանություններն այս սկզբունքի փոփոխության մասին չեն հայտնել։

Ամերիկյան լրատվականներն էլ ավելի վաղ գրել էին, որ Սալիվանը Զելենսկիին առաջարկել է ցուցաբերել խաղաղության պատրաստակամություն՝ միջազգային հանրությունն իր կողմը գրավելու համար։ Միաժամանակ, լրագրողները նշում են, որ Վաշինգտոնը չի ձգտում Կիևին ստիպել գնալ որևէ զիջումների։

Էմմա Չոբանյան