Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

Լուրեր

26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու ճանապարհով, գրում է Մեհր գործակալությունը։

Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դրել է հարևանների՝ միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության վրա։ Քանանին նշել է, որ  Իրանը դատապարտել է «Ադրբեջանի տարածքների օկուպացիան»  և աջակցել խաղաղ լուծմանը Կովկասի երկրների միջև միջազգային իրավունքին համապատասխան։

Պաշտոնյան հավելել է, որ Թեհրանը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ երկկողմ, եռակողմ, ինչպես նաև 3+3 ձևաչափի համագործակցության մեխանիզմով։

Քանանին նաև պատասխանել  է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավելի վաղ արած հայտարարություններին, որոնցով նա դժգոհություն էր հայտնել Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև վերջին հանդիպումների կապակցությամբ՝ Թեհրանին մեղադրելով Երևանին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերելու մեջ։

«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և  բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»,- ասել է Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։

ԱԳՆ խոսնակն ասել է, որ արդեն մոտ երկու տարի է, ինչ Ադրբեջանի պաշտոնյաները տարբեր քաղաքական, ռազմական և անվտանգության մակարդակներում կապի մեջ են Հայաստանի  տարբեր պաշտոնյաների հետ՝ ճանապարհ հարթելով դեպի խաղաղություն և բարեկամություն, ինչին աջակցել է  Թեհրանը։ Սակայն Իրանի համար համար անհասկանալի է նրանց անհանգստության պատճառը Երևանի հետ բարիդրացիական մակարդակով բնական շփումների վերաբերյալ։

Քանանին նաև հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների երկայնքով Իրանի վերջին զորավարժությունները նախապես ծրագրված են եղել, որի մասին ավելի վաղ տեղեկացվել է  պաշտոնական ուղիներով։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ որևէ իրանական զորավարժությունները «իրենց չի վախեցնում»։

«Մեր բանակը  հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, նվիրում է ցուցաբերել։ Եթե պետք լինի, կհասնենք նրան, ինչին ցանկանում ենք, դա գիտեն բոլորը, և թող իմանան բոլորը, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի»,-ասել  էր նա։

 

Էմմա Չոբանյան