Թուրքիայի ընդդիմությունը պնդում է, որ երկիրը «ողողված է հանցավոր խմբերի սև փողերով»․ Al Monitor

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ստամբուլում Եվրոպայի ամենափնտրվող հանցագործներից մեկի ձերբակալումը խթանում է թուրքական ընդդիմության այն պնդումները, որը հեղեղված է դրսից եկած Թուրքիան սև փողերով՝ օտար արժույթի աճի ֆոնին, գրում է Al Monitor-ը։

Մասնավորապես, Ստամբուլի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասնաճյուղի հայտարարության մեջ ասվում է, որ Սարիյեր թաղամասում ուրբաթ ձերբակալվել է Զելժկո Բոյանիչը՝ Մոնտենեգրոյի մաֆիայի բարձրաստիճան ներկայացուցիչ, որը ներգրավված է կոկաինի մաքսանենգության մեջ։ Բոյանիչի շքեղ առանձնատանը խուզարկություններ են իրականացվել՝ երկու տարի առաջ անհետացած հակառակորդ, ազգությամբ սերբ թմրանյութերի մաքսանենգի դիակը գտնելու համար: Ոստիկանությունից հայտնել են, որ ոչինչ չի հայտնաբերվել:

Բոյանիչի ձերբակալությունը, որը Եվրոպոլի ամենահետախուզվողների ցուցակում էր և, ինչպես ասում են, Թուրքիա էր ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի կեղծ անձնագրով, տեղի ունեցավ մի քանի օր անց այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանն ապօրինի միջոցների հոսքի վրա աչք փակելու մեջ:

«Ես ասացի, որ սև փողը բերում է իր տիրոջը։ Աշխարհի մաֆիայի բոլոր տականքներն իրենց փողերով եկել են մեր քաղաքներ։ Հիմա մարմին են որոնում մեր այգիներում։ Այն, ինչ տեսնում եք, ընդամենը ավազի հատիկ է ծովում»,- գրել է Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում։

Անցյալ շաբաթ Քըլըչդարօղլուն տեսանյութ էր հրապարկել, որում մեղադրում էր Էրդողանի վարչակազմին նարկոբարոններին Թուրքիա տեղափոխելուն խանգարել չկարողանալու մեջ։

«Նրանք թույլ տվեցին ամեն տեսակի սև փողեր մուտք գործել երկիր։ Նրանք ասել են՝ բերեք, ես դրա աղբյուրը չեմ հարցնի, և այս կեղտոտ փողերը, միլիարդավոր դոլարները, այլ կերպ ասած՝ թմրանյութերի փողերն օգտագործեցին՝ ֆինանսավորելու Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտը»,- ասել էր գործիչը՝ նաև մեղադրանքներ հնչեցնելով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հասցեին։

Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը, որը վերահսկում է կեղտոտ փողերի շարժի դեմ պայքարի ջանքերը, Թուրքիան ավելացրել է իր «մոխրագույն ցուցակում» անցյալ տարի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իր համակարգի թերությունների պատճառով: Խմբի նախագահ Մարկուս Փլեյերն ասել է, որ Թուրքիան պետք է լուծի «վերահսկողության լուրջ խնդիրները» իր բանկային, անշարժ գույքի, ոսկու և թանկարժեք քարերի ոլորտներում:

Բոյանիչը Մոնտենեգրոյի մաֆիայի հզոր Կավաչ կլանի առաջատար դեմքն է: Նա ներգրավված է եղել երկու տարի առաջ անհետ կորած Սկալյարիի հակառակորդ կլանի անդամ Ռիստո Միյանովիչի սպանության մեջ։ Բանդաները, որոնք տեղակայված են Մոնտենեգրոյի Կոտոր շրջանի հարևան քաղաքներում, ներգրավված են եղել ութ տարվա թշնամության մեջ, որը հանգեցրել է առնվազն 50 անձի մահվան: Սկալյարիի ղեկավար Ջովան Վուտկոտիչը սպանվել է Ստաբուլի Շիշլի թաղամասում սեպտեմբերին։

Բոյանիչը փախուստի մեջ էր այն բանից հետո, երբ Սլովենիայի իշխանությունները 2014 և 2015 թվականներին Սլովենիայում, Բրազիլիայում և Ավստրիայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործողությանը մասնակցելու համար ձերբակալության օրդեր էին տվել:

Վերջին տարիներին Թուրքիան դարձել է թմրանյութերի թրաֆիքինգի առանցքային ուղու, քանի որ իրավապահ ճնշումները և Եվրոպայում խստացված նավահանգստային անվտանգությունը ստիպել են մաքսանենգներին այլընտրանքային ուղիներ փնտրել:

Էմմա Չոբանյան