Ռուսական զորքերը սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել Մարիուպոլի շուրջ․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծելլ Մարիուպոլի շուրջ։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ՊՆ ամենաօրյա զեկույցում, գրում է Meduza-ն։

Պաշտպանության գիծը կառուցում են բետոնե բրգաձև հակատանկային բլոկներից, որոնք հայտնի են որպես «վիշապի ատամներ»։ Բրիտանացի զինվորականների տվյալներով՝ նման կառույցների արտադրությամբ զբաղվում են ռուսական երկու գործարաններ։ Բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ «վիշապի ատամները» տեղակայվել են Մարիուպոլ քաղաքի և Նիկոլսկոյե գյուղի միջև, ինչպես նաև քաղաքի հյուսիսային ծայրամասից մինչև Հին Ղրիմ գյուղ։

Նշվում է, որ Մարիուպոլը ռուսական զորքերի մատակարարման հիմնական գիծն է, և քաղաքն ինքնին հանդիսանում է Ռուսաստանի և Ղրիմի միջև ռազմավարական «ցամաքային կամրջի» մի մասը:

Բրիտանական գերատեսչությունը նշում է, որ նման կառույցների միջոցով պաշտպանական ամրություններ են կառուցվում նաև Խերսոնում և Զապորոժիեի գրավյալլ շրջաններում։

«Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում իր ներկայիս ճակատային գծի հետևում խորը պաշտպանության պատրաստման համար, որը, հավանաբար, կանխելու է Ուկրաինայի ցանկացած արագ առաջխաղացում բեկումների դեպքում»,- ասվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան