ՀՀ-ն չպիտի՛ զոհաբերվի՝ հանուն ՌԴ-ի կայսերապաշտ ծրագրի․ ծաղրածու Լուկաշենկոյի ճանապարհը չկրկնե՛լ․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր աշխարհակարգը լուրջ ցնցումների է ենթարկվում՝ միջազգային իրավունքի և նորմերի վրա հարձակում է բռնապետական ռեժիմների կողմից՝ Էրդողան, Ալիև, Պուտին։ Մյուս երկուսը՝ մեր դեմ, իսկ Պուտինը Ուկրաինայի դեմ պատերազմով հավակնում են ապացուցել «ուժն է ծնում իրավունք» բանաձևի կենսականությունը։ Այսինքն՝ Պուտինի դեպքում գործում է՝ «Ես ունեմ ատոմային զենք, ուրեմն՝ կգրավեմ Ուկրաինան» սկզբունքը։ Հիտլերը ևս այդ բանաձևով սկսեց 2-րդ համաշխարհային պատերազմը, իհարկե՝ ոչ ատոմային զենք ունենալով, բայց ֆաշիստական գաղափարներ դնելով քաղաքականության հիմքում։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է, որ Պուտինի տոտոլիտար ռեժիմը հանուն ցնորամիտ գաղափարների իրականացման զոհաբերում է իր քաղաքացիներին՝ չխնայելով նրանց կյանքը, հազարավոր ռուսների ուղարկելով մսաղացի բերան։ Այս իմաստով, ռուս-ուկրաինական պատերազմն ավելի շուտ քաղաքակրթական պատերազմ է, երբ բռնապետական ռեժիմը հարձակվել է ժողովրդավարական պետության վրա։ Իսկ ինչպե՞ս վարվել կայսերական շրջանը կամ ԽՍՀՄ-ը վերականգնելու մտքերով տարված ՌԴ ներկա ղեկավարության հետ, երբ Միութենական պետության պարտադրանք կա, այդ թվում՝ ՀՀ-ի հանդեպ։ Ո՞րն է հարաբերությունների ընդունելի այն բանաձևը, որ պետք է լինի նախկին գաղութների՝ 14 հանրապետությունների և նախկին կենտրոնի՝ Կրեմլի միջև։

Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է ինքն իրեն չզոհաբերի հանուն ՌԴ-ի կայսերական գաղափարների իրականացման, ապահովի ինքն իր անվտանգությունը և զգուշանա ծաղրածուի վերածված Լուկաշենկոյի ճակատագիրը կրկնելուց։ Լինելով բռնապետական ՀԱՊԿ-ի անդամ և ունենալով անընդունելի արժեհամակարգով դաշնակիցներ՝ ՀՀ-ն չի ստանում անվտանգություն, և իրերի այդ դրության պայմաններում սխալ է գլխին խփել, թե ինչու չօգնեցին։ Ըստ Ռուբեն Բաբայանի՝ ՀՀ-ում պետք է մեզ հարց տանք՝ ումից ինչ ենք պահանջում, և վերափոխենք արտաքին քաղաքականությունը՝ գտնելով իրական գործընկերություն ժողովրդավարական պետությունների ընտանիքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան