Սպեկուլյացիա է․ ԱՄՆ-ն չի՛ ասում՝ Ադրբեջանի դրոշ դրվի ԼՂ-ում, Ալիևի հրահանգը կատարի Ստեփանակերտը․ Արցախն է որոշելու․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Բոլորը

«Առանց ԱՄՆ-ի ճնշման հարց չի լուծվում ՀՀ-Ադրբեջան պրոցեսում։ Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն իր հերթին համաձայնվում է արևմտյան տիրույթում կայացված որոշումներին»,- Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է քաղաքագետ Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում և ՌԴ-ում կայացած Հայաստան-Ադրբեջան բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների արդյունքները։

Վաշինգտոնում հանդիպեցին և բանակցեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Եվս մեկ հանդիպում կանցկացնեն առաջիկա շաբաթներին։ Այս հանդիպումը կայացավ Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումից գրեթե մեկ շաբաթ հետո, երբ, հիշում ենք, Պուտինին չէր հաջողվել Ադրբեջանին համոզել ԼՂ-ի կարգավիճակի որոշման հետաձգման և ռուս խաղաղապահների մնալու ժամկետի երկարաձգման հարցերում։ Ալիևն ուղիղ ասաց Պուտինին, որ ինքը զենքով լուծել է ղարաբաղյան կոնֆլիկտը և այդ մասին խոսելիք չունի։

Ալիևի ոչ կառուցողական կեցվածքը, ըստ քաղաքագետի, կարող է շրջվել իր իսկ դեմ, երբ նա չի ընդունում ո՛չ ՌԴ-ի ծրագիրը, ո՛չ ԱՄՆ-ինը․ «Ուժի կիրառման սկզբունքն աննախադեպ արդյունքի է հասել միջազգային հարաբերություններում։ Ադրբեջանը ռազմական հաջողություն է գրանցել և ուզում է կապիտալիզացնել այն։ Եվ այդ փաստն օգտագործում է՝ ասելով՝ ԼՂ-ն ճանաչել եք իմ տարածք, բարի եղեք՝ հաշվի առեք իմ կամքը, եթե խաղաղություն եք ուզում։ Նրա թիկունքում Թուրքիան է, որի դերը մեծացել է, քանի որ ՌԴ-ի հետ և՛ մրցակցում է, և՛ գործակցում է, ըստ այդմ էլ՝ Բաքուն պաշտպանում է իր մաքսիմալիզմը»։

Սակայն միջազգային հանրությունը կարող է երկար չհանդուրժել այս կեցվածքը, և ըստ Էդգար Վարդանյանի՝ միանգամայն իրատեսական է Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցների կիրառումն ԱՄՆ-ի կողմից՝ հարկադրելու ընդունել միջազգային մեխանիզմների ներդրման իր առաջարկը։ Քաղաքագետը սպեկուլյացիա է որակում այն պնդումները, թե ԱՄՆ-ն առաջարկում է Ադրբեջանի սուվերենությունը տարածել ԼՂ-ի վրա, ասենք՝ Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ դնելով կամ ստիպելով ԼՂ-ին՝ կատարել Ալիևի հրահանգները։ Դրանք սպեկուլյացիաներ են, և քաղաքագետը վստահ է, որ ԼՂ-ն է որոշելու բազմաթիվ կարևոր հարցեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան