«Ամեն հաչող շան հետևից, որ քար նետես՝ տեղ չես հասնի». Արփի Դավոյանը մեջբերեց Չերչիլի խոսքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
Բոլորը

«Մամուլը գրում է այն, ինչի մասին պատվեր է ստանում»,- խորհրդարանում լրագողների հետ զարույցում այս կարծիքն է հայտնել իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ Դավոյանը եղել է ՔՊ վարչության ընտրությունների կազմակերպչական պատասխանատուն և ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա։

«Նման պնդումներ անող մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպենք համապատասխան հարթակում, որտեղ նրանք կապացուցեն իրենց ասածի ճշմարտացիությունը, դա իրավական հարթակն է»,- ասաց պատգամավորը։

Դավոյանը մեջբերեց Չերչիլի խոսքերը․ ««Ամեն հաչող շան հետևից որ քար նետես, տեղ չես հասնի»: Այդքան բան կասեմ, այլ բան չունեմ ավելացնելու»։

Անդրադառնալով երեկ ՔՊ-ական պատգամավորների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպմանը, նաև հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք ՔՊ վարչության կազմի ընտրությունը, դրա շուրջ առաջացած սկանդալը, նա ասաց, որ փակ հանդիպումից մանրամասներ չի կարող հայտնել:

«Եղել են թերություններ, եղել է վերահաշվարկ, որի մասին բազմաթիվ հայտարարություններ են եղել: Եղել է վերահաշվարկ, ինչը ժողովրդավարության ցուցիչ է»,- հավելեց Դավոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։