ԱՄՆ վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը․ Բլինքեն

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային անկախությունը։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից առաջ։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ արտգործնախարարներ Միրզոյանին և Բայրամովին այստեղ՝ Բլեյր Հաուսում, Վաշինգտոնում, ովքեր ժամանել են շարունակելու այն շատ արդյունավետ քննարկումները, որոնք մենք նախաձեռնել էինք Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, իսկ այնուհետև մեր թիմերի միջև հետագա զրույցների շրջանակում: Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային անկախությունը։ 1991 թվականի անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, իրավունքներ, որոնց մենք մեծապես աջակցում ենք։

Կարծում եմ, որ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 և ավելի տարի շարունակվող հակամարտությունը հսկայական մարդկային, նյութական կորուստների է հանգեցրել՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակով և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար՝ խաղաղության ապագայի, խաղաղության մեջ գտնվող երկրների ապագայի, ավելի լավ ապագայի միասին աշխատող երկրների համար:

Ես ցանկանում եմ նշել, որ Միացյալ Նահանգները ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել հնարավոր ամեն բան՝ Ձեր այս ջանքերին աջակցելու, ձեզ հետ միասնաբար դեպի կայուն խաղաղություն ճանապարհ հարթելու, հնարավոր ամեն ինչով Ձեզ օգնելու համար: Սա, կարծում եմ, ավելի լավ և պայծառ ապագայի խոստումն է, և ես ողջունում եմ և՛ Ձեր, և՛ Ձեր կառավարությունների այն խիզախությունը և վճռականությունը, որ ցուցաբերում եք այդ նպատակակետին հասնելու համար: Այնպես որ, շնորհակալություն Ձեզ և ձեր թիմերին՝ այստեղ գտնվելու համար: Եվ ես անհամբեր սպասում եմ մեր զրույցին»,- ասել է Բլինքենը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Տաթև Ֆռանգյան