«Ծեծելով սիրող» տղամարդիկ ու բռնության ենթարկվող կանայք՝ մամուլում. Մեդիագիդ՝ Արման Ղարիբյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 13:05
«Խորհրդանշական է, որ «Հայաստան» դաշինքը կողմ քվեարկեց խոշոր կատվազգիների պաշտպանության կոնվենցիային»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 12:58
Քոնոր Մաքգրեգորը հաստատել է իր վերադարձը․ «Վերադառնում եմ MMA-ն փրկելու համար»
25.03.2026 | 12:49
Ազգային ժողովն ընդունեց կենդանիների պաշտպանության մասին նոր օրենքը
25.03.2026 | 12:46
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 12:40
Իրանը հայտարարում  է, որ ԱՄՆ-ը «բանակցություններ է վարում ինքն իր հետ»
25.03.2026 | 12:29
Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգիստն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
25.03.2026 | 12:21
Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվել է Ուրուգվայի ԱԳՆ «Սանտոս» պալատում
25.03.2026 | 12:10
Նախկին ՔՊ-ականը՝ ՍԴ դատավոր // Դավիթ Սանասարյանի գործով արդարացման վճիռը բողոքարկվել է․ ԼՈՒՐԵՐ
25.03.2026 | 12:03
Եթե Թադևոս Ավետիսյանն ընտրվեց, հանձնաժողովում մենք առանց ընդդիմությա՞ն ենք մնալու․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:55
Քոչարյանի որդին հեռախոսների ներկրման մենաշնորհ ուներ, դիսկոմֆորտ չե՞ք զգում․ ՔՊ-ականը՝ Թադևոս Ավետիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:46
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության հանդիսավոր միջոցառմանը
25.03.2026 | 11:37
Սալահը կհեռանա «Լիվերպուլից», Գրիզմանը՝ «Աթլետիկոյից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:35
Ընդդիմադիր խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Թադևոս Ավետիսյանին
25.03.2026 | 11:34
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 11:28
ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորների աշխատավարձերը կբարձրանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես է հասարակությունը խրախուսում բռնարարին, ինչու են ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ խոսում կանայք, քան տղամարդիկ, և ինչպես է մեդիան անդրադառնում ընտանեկան բռնության դեպքերին։ Factor TV-ի «Մեդիագիդ» հաղորդման շրջանակում ընտանեկան բռնության թեմայի ու այն լուսաբանելու առանձնահատկությունների մասին զրուցել ենք լրագրող Արման Ղարիբյանի հետ։

«Դատարան հաճախ բռնարար տղամարդը գալիս է իր աջակիցների խմբով, տարօրինակ է, բայց փոխարեն հարազատներն ամաչեն, որ իրենց բարեկամն այդպիսի քայլ է արել, դեռ գալիս են մի բան էլ աջակցելու։ Ցավոք, բռնության ենթարկված կանայք մենակ են գալիս, իրենց համար տհաճ է իրենց հարազատներին ներգրավելը, կարող է նոր վեճեր ծագեն»,- ասում է Ղարիբյանը՝ հավելելով՝ դատավորների մեծամասնությունը պատրաստ չէ լսել համբերությամբ և ամբողջական պատմությունը։

Ղարիբյանի խոսքով՝ շատ ընտանիքներում բռնարար տղամարդուն աջակցում են․

«Օրինակ՝ հոգեբանական բռնությունը ոչ միայն ընդունելի է, այլ նաև ակնկալելի է․ տղամարդուց ակնկալում են, որ ինքը պետք է կնոջը վերահսկի, որոշի՝ որ ժամին տնից դուրս գա կամ դուրս գա, թե՝ չգա, ինչ հագուստ հագնի»։

Լրագրողը նշում է՝ լրատվամիջոցները հաճախ ընտանեկան բռնությունը ոչ հետևողականորեն են լուսաբանում․ մարդիկ շատ են լսում, որ կա ընտանեկան բռնություն, բայց քիչ են լսում, որ դա պատժելի է։

«Լրագրողների կողմից էլ երբեմն հոգատարություն չկա, ընտանեկան բռնությունը շատ գայթակղիչ թեմա է, որովհետև կա բռնություն, երբեմն սեռական բռնություն, մահ, արյուն, դաժան տեսարաններ։ Լրատվամիջոցների համար գայթակղիչ է գրել այդ մասին, դիտումներ ապահովել»,- ասում է Ղարիբյանը՝ հավելելով պրոֆեսիոնալ լուսաբանման անհրաժեշտության մասին։

Ղարիբյանը խորհուրդ է տալիս ընտանեկան բռնությանն առնչվող պատմությունները գրել առանց անունների՝ հերոսներին նույնականացնելու քիչ հնարավորություն տալով։ Լրագրողի խոսքով՝ ընտանեկան բռնության լուսաբանումը պետք է լինի երևույթի, այլ ոչ անձանց մասին, իսկ լրագրողները պետք է ապահովեն պատմության հետևողական լուսաբանում։

 «Մեդիագիդ» նախագիծը նպատակ ունի պարզ և մատչելի լեզվով պատմել մեդիայի ու ընթերցողի խնդիրների մասին, վեր հանել թեմաներ, որոնք այժմեական են, արդիական ու կարող են կողմնորոշել լսարանին՝ Fake news-ից խուսափելու և տեղեկատվության արժանահավատ աղբյուրներ ընտրելու հարցում։ 

Ընտրված թեմաներն ընդգրկում են ինչպես ամենօրյա լրահոսի միջոցով «ապահով» տեղեկատվություն ստանալու ուղիները, այնպես էլ տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու, բովանդակություն ֆիլտրելու և տեղեկատվության հետ աշխատելու համար կարևոր հմտությունների քննարկումը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության զարգացման ծրագրի կողմից։

Անահիտ Հակոբյան