Ալիևը շպրտեց Պուտինի երեսին՝ չկա ԼՂ-ի կոնֆլիկտ․ նա ծպտուն չհանեց, բայց կշտամբում էր ՀՀ-ին․ ինքը երաշխավոր չէ․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ռուսաստանն անկարող է երաշխավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կատարումը, և այդ փաստը գնալով ակնառու է դառնում։ Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ այսպես հիմնավորելով իր տեսակետը․ «Մենք հիմա չունենք այնպիսի Ռուսաստան, ինչպիսին ունեինք 2020 թվականին, այսօր շատ ավելի վատ իրավիճակում է։ Երկրի ղեկավարը, ով գլոբալ գործընթացների մեջ է, «Վալդայ» ակումբում հայտարարում է, որ ինքը շատ կզարմանա, որ ՀՀ-ն հրաժարվի ռուսական առաջարկից, բայց Սոչիում չի կարողանում պաշտպանել իր իսկ բերած առաջարկը։ Սա խոսում է այն մասին, որ ՌԴ-ն ի վիճակի չէ նորմալ հանձնառություն ստանձնել և պաշտպանել այն։ Դա բացահայտվում է Ալիևի և Պուտինի առանձնազրույցի ժամանակ, երբ Ալիևն ուղղակի շպրտում է Պուտինի երեսին, որ հակամարտություն գոյություն չունի, Ղարաբաղ գոյություն չունի, և Պուտինը ծպտուն չի հանում։ Մինչդեռ դրանից երկու օր առաջ կշտամբում էր ՀՀ-ին, որ շատ կզարմանար, որ եթե ՀՀ-ն համաձայնվի Վաշինգտոնի գաղափարներին»։

Ըստ Արման Բաբաջանյանի՝ այս փաստն ինքնին խոսում է այն մասին, որ ՌԴ-ն չի կարող ՀՀ-ի համար հուսալի դաշնակից և գործընկեր լինել հակամարտության կարգավորման տեսանկյունից։ Քաղաքական գործիչը նկատում է, որ Սոչիի հանդիպմանը ՀՀ ղեկավարն էլ Պուտինի առաջ ասաց այն, ինչ մտածում է նրա առաջարկի մասին՝ հայտնեց ակնկալիք, որ ՌԴ-ն կպաշտպանի իր իսկ առաջակները։ Այդ հնարավորությունը, ըստ Բաբաջանյանի, ՀՀ-ի առաջ բացվել է, քանի որ ի դեմս ԱՄՆ-ի՝ կա այլըտրանք ՌԴ-ին։

Նշենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունն արդեն Վաշինգտոնում՝ այսօր։ Սոչիի հանդիպմանը Վլադիմիր Պուտինը չկարողացավ կոնկրետ երկու արդյունք ապահովել, ինչի հույսը տալիս էր ՀՀ-ին՝ ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային և խաղաղապահների մնալու ժամկետը երկարաձգել։ Ալիևը չհամաձայնվեց։

ՀՀ ԱԽ քարտուղաը Factor TV-ի հարցազրույցում ասաց՝ Վաշինգտոնում քննարկվելու են Ադրբեջանի 5 առաջարկի բացված տարբերակին ՀՀ-ի բացված պատասխանները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան